Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ծառայակցի հետ սեքսուալ գործողությունը նկարահանել է ու գումարներ շորթել. Հուսահատված զինվորը դանակի հարվածներ է հասցրել
 
 
Загрузка...


 

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արմեն Բ.-ի և Արթուր Ս.-ի (անունները փոխված են) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ 20-ամյա Արմենը՝ պարտադիր զինծառայության մեջ գտնվելով, համածառայող, 22-ամյա Արթուրից պարբերաբար շորթում է կատարել՝ սպառնալով զորամասում նրա մասին արատավորող տեղեկություններ տարածել՝ հրապարակել Արթուրի նկատմամբ իր կատարած սեքսուալ գործողությունների տեսագրությունները՝ իր իսկ ձեռքով տեսագրած, և այդպիսով՝ Արթուրի համար զորամասում անբարենպաստ պայմաններ ստեղծել:

2014 թվականի դեկտեմբերի 7-ին Արմենը Արթուրից պահանջել ու ստացել է 15 հազար դրամ: Դեկտեմբերի 12-ին նա Արթուրից նույն սպառնալիքներով պահանջել ու ստացել է 30 հազար դրամ, իսկ դեկտեմբերի 16-ին կամ 17-ին Արմենը Արթուրից արդեն պահանջել է 300 հազար դրամ:

Արմենի՝ պարբերաբար աճող պահանջներին ի պատասխան՝ Արթուրը 2014 թվականի դեկտեմբերի 29-ի կեսգիշերին զորամասի հսկիչ-անցագրային կետի տարածքը շրջանցելով՝ մուտք է գործել զորամասի տարածք:

Գիշերվա ժամը 4-ի սահմաններում նա շինություններից մեկի մոտ զրուցել է Արմեն Բ.-ի հետ: Զրույցի ընթացքում Արթուրը գրպանից հանել է նախապես իր հետ վերցրած խոհանոցային դանակը և դրանով հարվածել է Արմենի դեմքին, ապա հարվածել է նրա կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով ձախ թոքի վնասվածք ու Արմենի առողջությանը հասցնելով ծանր վնաս:

Արմենն ու Արթուրը արդեն զինծառայողներ չեն, պահեստազոր են արձակվել:

Արմեն Բ.-ին մեղադրանք էր առաջադրվել մի քանի դրվագ շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով, իսկ Արթուր Ս.-ին՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 327.6 հոդվածի 1-ին մասերով:

Արմեն Բ.-ն վերջին  հաշվով դատապարտվել  է 1 տարի ազատազրկման և 400 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը կհաշվվի դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո, երբ դատապարտյալը փաստացի արգելանքի տակ կառնվի:

Արթուր Ս.-ն վերջին հաշվով դատապարտվել է 3 տարի ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի: Նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Կալանքի տակ գտնվող Արթուրը դատարանի դահլիճում ազատվել է կալանքից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել մեղադրող դատախազը՝ ամբաստանյալ Արթուրի մասով, և ամբաստանյալ  Արմեն Բ.-ի շահերի պաշտպանը:

Մեղադրողի կարծիքով՝ ամբաստանյալ Արթուրի նկատմամբ պայմանական դատապարտության կիրառումը անհիմն է: Դատարանը հաշվի է առել գործում առկա մեղմացնող հանգամանքները՝ հանցանքն անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության պայմանները խախտելով կատարելը, հանցագործության բացահայտմանն աջակցելը:

Բայց, ըստ մեղադրողի, դատարանը հաշվի չի առել , որ մեղմացնող հանգամանքների առկայությունը «չի վերացնում հանցագործության և անձի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը»:

Մեղադրողը նշել է, թե քրեական գործի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արթուրն ուղղակի դիտավորությամբ առողջության ծանր վնաս է հասցրել Արմենին, այսինքն՝ մեղադրողի պնդմամբ՝ խոսք չի կարող լինել անհրաժեշտ պաշտպանության մասին:

Ի վերջո, դատարանը հենց իր կայացրած դատական ակտում Արթուրին մեղավոր է ճանաչել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու, ոչ թե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարած արարքի համար:

Մեղադրողը միջնորդել է Արթուր Ս.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտել… 5 տարի ազատազրկման, հաշվակցել նախնական կալանքի տակ գտնված ժամանակը ու վերջնական պատիժ սահմանել 4 տարի 1 ամիս 16 օր ազատազրկումը:

Ամբաստանյալ Արմեն Բ.-ի շահերի պաշտպանն իր վերաքննիչ բողոքում նշել է, որ իր պաշտպանյալին իրական ազատազրկման դատապարտելը չի համապատասխանում նրա կողմից կատարած արարքի ծանրությանն ու նրա անձին:

Դատարանը, ըստ պաշտպանի, փաստել է իր պաշտպանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի քանի հանգամանքներ, ինչպես նաև՝ ծանրացնող հանգամանքների բացակայությունը, սակայն պատիժ նշանակելիս չի անդրադարձել պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին: Սա այն դեպքում՝ նշել է պաշտպանը, որ դատարանը գործով հաստատված է համարել նաև օրենքով չմատնանշված այլ մեղմացնող հանգամանք՝ մասնավորապես՝ ամբաստանյալ Արմեն Բ.-ն իր գործողությունների համար որպես «պատիժ»՝ ծանր մարմնական վնասվածք է ստացել:

Պաշտպանը նշել է, թե Արմեն Բ.-ն արդեն ուղղվել է, հաշտվել է գործով մյուս ամբաստանյալ Արթուրի հետ, վերջինս բողոք, պահանջ չունի:

Պաշտպանը միջնորդել է իր պաշտպանյալ Արմեն Բ.-ին իրական ազատազրկման չդատապարտել, նրա նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն, սահմանել փորձաշրջան:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (25.08.16)
Դիտումներ: 5997 | Տեգեր: շորթել., գումարներ, հետ, Հուսահատված, Ու, գործողությունը, Սեքսուալ, նկարահանել, զինվորը, Ծառայակցի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...