RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Բրոկոլիով և գունավոր պղպեղներով աղցան
 


 


   aravot.am

Այս աղցանը հարմար տարբերակ է նրանց համար, ում ընտանիքում կան ե’ւ պահք պահողներ, եւ` ոչ: Ընդամենը 1-2 բաղադրիչի տարբերությամբ կունենաք երկու տարբեր աղցան` մեկը պահք պահողների համար, մյուսը` ոչ:
 

Անհրաժեշտ մթերքները

Բրոկոլի- 1 փոքրիկ գլուխ
Կարմիր եւ դեղին թարմ պղպեղներ- 1-ական
Գազար-2 հատ
Բրինձ- 1 բաժակ
Խառը կանաչի- կես կապ
Սոխ- 1 փոքրիկ գլուխ (կամ 4-5 ճյուղ կանաչ սոխ)
Աղ, սեւ պղպեղ- ըստ ճաշակի
Բուսական յուղ (ցանկալի է ձիթապտղի, բայց կարելի է վերցնել նաեւ եգիպտացորենի կամ արեւածաղկի ձեթ)- 3-4 ճաշի գդալ

Ինչպես նաեւ`
Հավի խաշած կամ տապակած կրծքամիս- 1-2 կտոր
Մայոնեզ կամ թթվասեր – 2-3 ճաշի գդալ


Պատրաստման եղանակը

Բանջարեղեններն ու կանաչին մաքրեք եւ լավ լվացեք: Կաթսայի մեջ առատ ջուր եռացրեք, աղ արեք, ապա բրոկոլին 3 րոպեով խաշեք այդ ջրի մեջ եւ արագ հանեք, որպեսզի չհասցնի գույնը փոխել: Նույն ջրի մեջ լցրեք լվացած բրինձը, 10 րոպե եփեք, չթողնեք շատ եփվի, պետք է մնա «ալ դենտե» վիճակում` ատամի տակ կռթկռթա: Քամեք, թողեք սառչի:

Աղցանամանի մեջ լցրեք համաչափ կտրատած պղպեղները, սոխը, քերած գազարը, բրոկոլին, թարմ կանաչին: Ավելացրեք հովացած բրինձը, աղը, պղպեղը եւ բուսական յուղը: Աղցանն, ըստ էության, պատրաստ է նրանց համար, ովքեր պահք են պահում, բուսակեր են, կամ պարզապես բանջարեղենային թեթեւ աղցան են ուզում:

Սակայն, եթե ուզում եք այն դարձնել ավելի սննդարար, ոչ պահքի աղցան, ավելացրեք նաեւ հավի խաշած, կտրատած կրծքամիսն ու մայոնեզը:

Բարի ախորժակ:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (24.07.18) | Հեղինակ: aravot.am
Դիտումներ: 2557 | Տեգեր: Աղցան, Բրոկոլիով, գունավոր, պղպեղներով | - Վարկանիշ -: 0.0/0