Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Համեղ բուժում. ինչ հիվանդություններ կարելի է բուժել թզի օգնությամբ
 
 
Загрузка...


Թզի մեջ պարունակվող եթերայուղերը կարգավորում են արյան բաղադրությունը և թույլ չեն տալիս, որ այն թանձրանա: Արյունը ջիրկացնելու համար կարելի է մեկ ամիս շարունակ օրական մեկ հատ թուզ ուտել, այնուհետև մեկ ամիս դադար անել և կրկնել կուրսը:
 

Բարելավում է գլխուղեղի աշխատանքը

Թուզը խորհուրդ է տրվում օգտագործել այն մարդկանց, ում աշխատանքը կապված է մտավոր լարվածության ու ստեղծագործական աշխատանքի հետ (նկարիչներ, երգահաններ, գրողներ ու բանաստեղծներ և այլն), ինչպես նաև ձեռնարկատերերին, ում համար ստեղծագործական մտածողությունը նույնպես շատ կարևոր է:


Օգնում է բարձր ջերմության, նշիկաբորբի, բերանի խոռոչի վարակների, բրոնխիտի ժամանակ

Հարկավոր է 1 ճաշի գդալ մանրացրած թզի վրա լցնել 2 բաժակ եռման ջուր, 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա, սառեցնել ու քամել: Ընդունել այս եփուկն օրական 4 անգամ:


Օգնում է հոգնածության, թուլության ու նյարդային հյուծվածության դեպքում

4-5 հատ թզին ավելացնել մի բաժակ տաք կաթ, թրմել, տրորել և ուտել օրական 2-4 անգամ:


Միզաքարային հիվանդության, ցիստիտի, պիելոնեֆրիտի և միզելիս առաջացող ցավերի դեպքում

Հարկավոր է 3-5 թզին ավելացնել 200 մլ եռման ջուր, 5 րոպե եռացնել թույլ կրակի վրա, իսկ այնուհետև լավ տրորել: Այս եփուկն անհրաժեշտ է ընդունել օրվա ընթացքում, սակայն սննդից առանձին:


Թզով աղցան՝ օրգանիզմի ընդհանուր ամրապնդման համար

Կեսօրին սենդվիչների ու ձվածեղի փոխարեն թզով աղցան ուտելը կօգնի երկար ժամանակ պահպանել հագեցվածության զգացումը, իսկ սրտի համար ավելի հեշտ կլինի դիմանալ ծանրաբեռնվածությանը:


Բաղադրությունը.
 

·         300 գրամ թուզ,

·         150 գրամ սալորաչիր,

·         2,5 ճաշի գդալ նուշ,

·         1 բաժակ կեֆիր,

·         նարնջի կեղևի քերուկ:

 

Սալորաչիրը թրջել, այնուհետև թզի հետ լվանալ և բարակ շերտերի բաժանել: Նուշի վրա լցնել եռման ջուր, կեղևազրկել և մանրացնել: Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել նարնջի կեղևի քերուկը և կեֆիրը: Ցանկալի է աղցանն ուտել առանց շաքարավազի:
 

Նյութի աղբյուրը՝ «Наслаждаться здоровьем» ֆեյսբուքյան էջ








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (27.11.16)
Դիտումներ: 5019 | Տեգեր: ԻՆՉ, օգնությամբ, բուժում., բուժել, հիվանդություններ, համեղ, կարելի, թզի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...