Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Բիրդան են զարգացել»... երիտասարդ աղջիկներն արդեն կատարում են նաև ՀԵՇՏՈՑԻ պլաստիկ վիրահատություններ
 

 


   Medical Daily

Ներկայումս պլաստիկ վիրահատությունները համատարած բնույթ են կրում: Մասնավորապես, առավել լայն տարածում ունեն քթի եւ կրծքի ուղղմանը միտված վիրահատությունները, թեեւ կոսմետիկ ձեւափոխման մեկ այլ տեսակ՝ լաբիապլաստիկան եւս վերջին տարիներին սկսել է շարունակական թափ հավաքել: Խոսքը սեռական շուրթերի չափերի փոքրացման մասին է:

Հեշտոցի պլաստիկ վիրահատության հեղինակության աճը գլխավորապես Միացյալ Նահանգներում է նկատվում: 2001թ.-ի համեմատությամբ, 18-24 տարեկան կանանց շրջանում իրականացվող լաբիապլաստիկ վիրահատությունների թվաքանակը ներկայումս 5 անգամ բարձր է. վերջին չորս տարիներին գրանցված միջին տարեկան ցուցանիշը 1150 է կազմում: Պլաստիկ վիրահատության դիմելու դրդապատճառը հեշտոցի «նորմալ» տեսքի ապահովումն է, հաղորդում է Medical Daily-ն:

Քուինսլենդի համալսարանի գիտահետազոտական խմբերից մեկի նախաձեռնությամբ 2013թ. իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կանայք պատկերացում անգամ չունեն, թե հեշտոցի արտաքին տեսքը որքան տարբեր կարող է լինել: Այդուհանդերձ, վիրահատական միջամտությամբ ուղղված շուրթերի լուսանկարներ տեսնելով, նրանցից շատերի մոտ իդեալական հեշտոց ունենալու ցանկություն է առաջանում:

Հեշտոցը մեծ ու փոքր շուրթերից է բաղկացած, որոնցից առաջինը նաեւ արտաքին, իսկ երկրորդը՝ ներքին շուրթեր են կոչվում: Հեշտոցի ներքին շուրթերը ծննդաբերության արդյունքում կամ տարիքի հետ երանգազրկվելու եւ մեծանալու հատկություն ունեն: Երբեմն էլ ի ծնե մեծ եւ հաստ շուրթերի՝ շուրթային հիպերտրոֆիայի դեպքեր են նկատում, ինչը կարող է սեռական հարաբերությունների ընթացքում անհարմարավետության եւ վստահության կորստի զգացում առաջացնել:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 04.04.18 | Հեղինակ: Medical Daily

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.04.18) | Հեղինակ: Medical Daily
Դիտումներ: 425 | Տեգեր: նաև, հեշտոցի, երիտասարդ, Են, Արդեն, աղջիկներն, կատարում, «Բիրդան, զարգացել»... | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...