/Ամենաընթերցվող նյութերից - Բեզոարյան այծերը «գրավել» են Նորավանքի տանիքը " />

 RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Բեզոարյան այծերը «գրավել» են Նորավանքի տանիքը
 


 


   

Եզակի կադրերը նկատել են «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆի տեսուչները՝ բեզուարները բեզոարյան այծերը «գրավել» են Նորավանք վանական համալիրի տանիքը:

Բեզոարյան այծը սնամեջ եղջյուրավորների ընտանիքի կճղակավոր կենդանի է: Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ 

Տեսակի արեալը ներառում է Հյուսիսային Կովկասից (Դաղստան) մինչև Պակիստան և Աֆղանստան ընկած տարածաշրջանը: ՀՀ-ում ներառում է Սևանի լեռնաշղթան (գ. Շորժայի շրջակայքերը), Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը («Խոսրովի անտառ» արգելոց), Գառնիի, Ուրծի, Վարդենիսի, Վայոց Ձորի, Զանգեզուրի, Բարգուշատի, Մեղրիի լեռնաշղթաները և Նորավանքի կիրճը: Մեկուսացած խմբեր պահպանվել են Խուստուպ լեռան վրա, Որոտանի կիրճում, Արփայի հովտի վերին մասում: Փամբակի լեռնաշղթայում և Արագածի վրա տեսակն ամբողջովին անհետացել է:

Տեսակն ընդգրկված է Կարմիր գրքում «Խոցելի» կարգավիճակով: 

Նորավանքը (Ամաղու Նորավանք) Հայ առաքելական վանքային համալիր է, որը կառուցվել է 13-ից 14-րդ դարերում: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ արդեն վաղ միջնադարից հանդիսացել է սրբատեղի։




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (22.03.18)
Դիտումներ: 608 | Տեգեր: «գրավել», այծերը, Են, Բեզոարյան, տանիքը, Նորավանքի | - Վարկանիշ -: 0.0/0