Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Բերանի խոռոչի բորբոքումների դեպքում օգտագործիր Գիհու պտուղներով այս թուրմը
 

 


   Aravot.am

Սովորական գիհու պտուղները ժողովրդական բժշկության մեջ հայտնի են որպես մարսողության լավացման միջոց: Պատրաստուկներն ուժեղացնում են լեղարտադրությունն ու լեղու արտազատումը, խթանում են ստամոքսահյութի արտադրությունը, ունեն հակամանրէային եւ միզամուղ ազդեցություն: Եթերայուղը ունի բրոնխոլիտիկ, խորխաբեր եւ միզամուղ ազդեցություն:

Կիրառում են սրտային անբավարարության ժամանակ՝ որպես միզամուղ, այտուցներից խուսափելու նպատակով:

Պտուղների եփուկն ընդունում են ախորժակի լավացման եւ աղիքների շարժունակությունը խթանելու նպատակով: Որպես ախտահանիչ միջոց գիհու պատրաստուկները կիրառում են քրոնիկական պիելիտների, ցիստիտների, միզաքարային հիվանդության ժամանակ: Պտուղների եփուկը կիրառվում է նաեւ ռեւմատիզմի, պոդագրայի, արթրիտների բուժման ժամանակ:

Ջրաթուրմն օգտագործվում է ողողումների ձեւով վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ՝ լարինգիտ, տրախեիտ, բրոնխիտ:

Բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ պտուղներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել սենյակային ջերմաստիճանում մինչեւ սառելը, քամել: Ստացված թուրմով օրը 3-4 անգամ կատարել ողողումներ:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 03.03.18 | Հեղինակ: Aravot.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (03.03.18) | Հեղինակ: Aravot.am
Դիտումներ: 1043 | Տեգեր: թուրմը, բորբոքումների, դեպքում, Գիհու, բերանի, պտուղներով, Օգտագործիր, Այս, խոռոչի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...