Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Բազմաթիվ կանայք բախվում են այս տհաճ խնդրին... ի՞նչ պետք է իմանալ արգանդի Միոմայի մասին
 
 
Загрузка...


Լսելով ախտորոշումը՝ արգանդի միոմա, շատ կանայք խուճապի են մատնվում: Հանգստություն: Միոման, իհարկե, հաճելի երևույթ չէ, սակայն նաև չի պատկանում «քաղցկեղ»  անվամբ հայտնի սարսափելի հիվանդությունների թվին:

Ինչ է միոման

Միոման (ֆիբրոմիոմա) մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է:   Արգանդի միոման առաջանում է այն պատճառով, որ արգանդի բջիջները ինքնաբերաբար սկսում են ակտիվորեն կիսվել:  Պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, սակայն պարզվել է, որ այդ գործընթացը խթանում է էստրոգեն հորմոնների  չափից ավելի

արտադրությունը:  Կոպիտ ասած, էստրոգենները խթանում են միոմայի աճին, իսկ պրոգեստերոնը, հակառակը, հետաճ է առաջացնում:  Սա, սակայն, չի նշանակում, որ արյան մեջ էստրոգենների և պրոգեստերոնի նորմալ քանակությունը վկայում է միոմայի բացակայության մասին:  Արգանդում էստրոգենների մակարդակի փոփոխությունն  առավել հաճախ չի  ազդում կամ քիչ է ազդում արյան մեջ  այս հորմոնների պարունակության վրա:

 

Համաձայն բժշկական վիճակագրության՝ միոմա հանդիպում է 30 տարին լրացած կանանց 20 տոկոսի մոտ: Ընդ  որում, առավել հաճախ արգանդի պատին առաջանում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուռուցքային հանգույց՝ տարբեր չափսերի:

Միոմաները տարբեր են լինում, որոշները կարող են «նստե»  արգանդի պատին, կարող են աճել դեպի արգանդի խոռոչը կամ էլ դեպի  որովային խոռոչը:

Ինչը կարող է նպաստել միոմայի առաջացմանը

  • Ժառանգական նախատրամադրվածությունը (արգանդի միոմա ունեցել է մայրիկը կամ տատիկը),
  • Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրները,
  • Անպտղությունը և վիժումները,
  • Նյութափոխանակության խանգարումը (ճարպակալում, շաքարային դիաբետ),
  • Բազմաթիվ աբորտները,
  • Գիտնականները վերջերս նաև պարզել են, որ միոմայի առաջացման և սթրեսի միջև ևս ուղիղ կապ կա:

Ինչպես գլխի ընկնել

Արգանդի միոման սովորաբար առանց ախտանշանների է զարգանում: Սակայն կան մի քանի նախանշաններ, որոնցով կինը կարող է ենթադրել, որ արգանդի միոմա ունի.

  • Դաշտանի ընթացքում չափազանց առատ արյունահոսություն,
  • Դաշտանային ցիկլի խանգարում,
  • Ցավեր որովային ներքևի մասում կամ գոտկատեղում:

Չնայած տարիներ շարունակ կարելի է ապրել՝ առանց կասկածելու միոմայի գոյությունը, սակայն հիվանդությունը կարող է մի շարք տհաճություններ պատճառել.

  • Ուժեղ արյունահոսությունը կարող է սակավարյունություն առաջացնել,
  • Մեծացած ուռուցքը կարող է ճնշել հարևանությամբ գտնվող օրգանները, այդ դեպքում կառաջանան ցավեր, միզարձակման  դժվարություն, փորկապություն,
  • Խնդիրներ են  առաջացնում բեղմնավորման, հղիության և ծննդաբերության ընթացքում:

Ախտորոշումը և բուժումը

Միոման ժամանակին բացահայտելու միակ ճիշտ տարբերակը տարին մեկ անգամ գինեկոլոգի մոտ ստուգման գնալն է: Այն առավել հստակ ախտորոշում են ուլտրաձայնային հետազոտության միջոցով: 
Բուժումը կախված է հիվանդի տարիքից և պլաններից:Եթե տարիներ շարունակ միոման չի աճում և կինն էլ հղիանալ չի պլանավորում, ապա կարելի է բուժել դեղահաբերի միջոցով: Հորմոնալ միջոցները թույլ են տալիս դանդաղեցնել և անգամ որոշ դեպքերում կանգնեցնել աճը:

Երիտասարդ կանանց, որոնք ուզում են երեխա ունենալ, բժիշկները խորհուրդ են տալիս  հնարավորինս շուտ վիրահատություն անցնել՝ հեռացնելու ուռուցքը: Սակայն եթե ուռուցքային հանգույցները չափազանց շատ են կամ էլ շատ մեծ են, բժիշկները ստիպված են լինում հեռացնել ողջ արգանդը:

Նյութն ըստ medportal.ru կայքի
 







Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (19.09.16) | Հեղինակ: Dr. Pavel Sotskiy W
Դիտումներ: 4733 | Տեգեր: Ի՞նչ, Այս, Են, բախվում, խնդրին..., իմանալ, բազմաթիվ, պետք, կանայք, տհաճ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...