Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից |
Փորձի մասնակիցներին երկու խմբերի են բաժանել, որոնցից մեկն ամեն օր մեկ բուռ նուշ է կերել (28 գրամ), իսկ մյուսը նուշի կալորիականության հավասար բանան: Փորձից հետո պարզվել է, որ միևնույն կալորիաների օգտագործման դեպքում նուշ օգտագործողների մոտ զգալիորեն կրճատվել է մեջքի և կոնքերի ծավալը: Այս հատվածում ճարպային կուտակումները վտանգավոր են նրանով, որ մեծացնում են բարձր ճնշման, շաքարախտի, սրտի և անոթների հիվանդությունների սպառնալիքը: Փորձի մասնակիցների արյան անալիզները ցույց են տվել, որ նուշի պարբերաբար օգտագործումը բարենպաստ է ազդում խոլեստերինի մակարդակի, հետևաբար նաև անոթների վրա: Ուսումնասիրողները այս ֆենոմենը նուշի արդ կառուցվածքով են բացատրում: Դրանք սպիտակուցներ, բջջանյութ և շատ վիտամիններ և միկրոէլեմենտներ են պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ գործունեության համար: Տարածել... | |||||||
loading...
Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ, На русском, English, Français, Español, Türkçe, ქართული, فارسی, Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ
Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում
| |||||||
Դիտումներ: 23004 | | |