Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ընկերուհու հետ «ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություն» ունենալու պատճառաբանությամբ որոշել էր ազատվել զինծառայությունից
 
 


   

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է ժամկետային զինծառայող Նարեկ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սերգեյ Աղաբեկյանի նախագահությամբ 2012 թվականի դեկտեմբերի 3-ի դատավճռով Նարեկին մեղավոր է ճանաչել հետևյալ արարքի համար:

1993 թվականին ծնված Նարեկը՝ կոչումով շարքային, ծառայել է որպես զինվորական դասակի վարորդ: «Կարծելով, թե ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ ունեցած անձինք ազատվում են զինվորական ծառայությունից և զորացրվում՝ 2012 թվականի ապրիլի 13-ին կարգապահական մեկուսարանում կարգապահական տույժ կրելու ընթացքում խաբեության միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կրելուց վերջնականապես ազատվելու նպատակով, վաղաժամ պահեստազոր զորացրվելու ակնկալիքով Նարեկը իր հետ տույժ կրող զինվորներին ու մեկուսարանի աշխատակիցներին սուտ տեղեկություններ է հայտնել, իբր՝ նախքան բանակ զորակոչվելն ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով ունեցել է սեռական հարաբերություններ»:

Դատարանը եզրակացրել է, որ Նարեկին մեղսագրվող արարքի կատարման փաստը հաստատվել է դատաքննությամբ ստուգված և ձեռք բերված ապացույցներով:

Ինքը՝ Նարեկը, նախաքննության ժամանակ պաշտպանի մասնակցությամբ հարցաքննվել և իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Նա պատմել է, որ ծառայության առաջին իսկ օրվանից չի կարողացել հարմարվել և ընտելանալ զինվորական կյանքին, մասնավորապես՝ առավոտյան վերկացին, ֆիզպատրաստությանը, հրամանատարների հրամաններին, զինվորական առօրյային և կարգապահությանը: Բարձրաձայն չի տրտնջացել:

2012 թվականի ապրիլի 8-ին ընկերուհու հետ հանդիպելու նպատակով ինքնակամ լքել է զորամասի տարածքը, բայց հետո մտքափոխվել է ու ժամը 19-ին նույնպես ինքնակամ ներկայացել զորամաս:

Հաջորդ օրը զորամասի հրամանատարի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի՝ 10 օր կալանքի:

Տեղափոխել են կարգապահական մեկուսարան: Խցում գտնվողների խոսակցություններից լսել է, թե ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ ունեցած զինծառայողները ազատվում են զինծառայությունից ու զորացրվում պահեստազոր:

Մտադրություն ունենալով վերջնականապես ազատվել իր համար անցանկալի զինծառայությունից՝ ապրիլի 13-ին խցում հայտարարել է, թե ընկերուհու հետ ոչ բնական ճանապարհով սեռական հարաբերություններ է ունեցել:

Խցակիցները տեղեկացրել են մեկուսարանի հսկիչին: Ինքը նրա ներկայությամբ ևս հաստատել է ասածը, որից հետո իրեն տեղափոխել են այլ խուց:

Այնուհետև ծառայությունը շարունակելու համար իրեն տեղափոխել են այլ զորամաս, որտեղ, իր կարծիքով, ծառայում էին այլ սեռական կողմնորոշում ունեցողները:

Հասկանալով, որ չեն զորացրելու, այլ ստիպված ծառայելու է իրեն «ոչ վայել» զորամասում, գնացել է հրամանատարի մոտ և պատմել իրականությունը:

Խնդրել է, որ իրեն անմիջապես տեղափոխեն այդ զորամասից:

Նույն օրը տեղափոխել են, բայց արդեն՝ ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժին: Այդ ժամանակ է, միգուցե, հասկացել, որ զինծառայությունը տունտունիկ խաղալ չէ:

Դատարանում Նարեկը ժխտել է մեղքը, նշել, թե իրականում ինչ-որ աղջկա հետ, այնուամենայնիվ, իր ասած ձևով սեռական հարաբերություններ է ունեցել մեկ անգամ: Դա ուրիշների ներկայությամբ պատմելով՝ նպատակ չի ունեցել զինծառայությունից վերջնականապես ազատվելու: Գլուխ գովալու նման մի բան է արել, ցանկացել տղաների մոտ «փորձառու» երևալ:

Նարեկը հրաժարվել է նախաքննական ցուցմունքներից և ասել, թե դատարանում տված ցուցմունքներն են ճիշտ:

Դատարանը, սակայն, եզրակացրել է, որ ամբաստանյալի դատաքննական ցուցմունքներն արժանահավատ չեն, նա նպատակ է հետապնդում պատասխանատվությունից խույս տալու:

Վկաների նախաքննական ու դատաքննական, հենց իր՝ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքներով հաստատված է գնահատվել Նարեկի մեղքը, այն, որ խաբեության միջոցով ցանկացել է զինծառայությունից վերջնականապես ազատվել:

Դատարանը Նարեկին մեղավոր է ճանաչել և դատապարտել 3 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2012 թվականի օգոստոսի 20-ից:

Նարեկի շահերի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով իր պաշտպանյալին արդարացնել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Երբ երիտասարդն անպատրաստ է գնում զինծառայության, երբ առաջին իսկ դժվարությունները՝ առավոտյան վերկացը, հրամանները, կարգապահական խստությունները նրան վախեցնում են, փախուստ տալու ամենաանհավանական միջոցների կարող է դիմել:

Նարեկի կատարածը ինքնավնասման տարբերակներից մեկը կարելի է համարել՝ բարոյական ինքնավնասում, ինքն իրեն պատրաստ է եղել զրպարտել՝ միամտության կամ գրագիտության պակասի, ծառայակիցների կատակները լուրջ ընդունելու և իր արարքի հետևանքների մասին չմտածելու պատճառով:

Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ թե ընտանիքում, թե դպրոցում տղաները պետք է նախապատրաստվեն զինծառայության առանձնահատկություններին, կոփված գնան բանակ և ֆիզիկապես, և բարոյապես, ու տարրական գրագիտություն էլ ունենան, որ պատասխանատու լինեն սեփական քայլերի համար, լուրջն ու անլուրջն էլ իրարից տարբերեն:

1in.am



Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 17.11.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.11.16)
Դիտումներ: 3126 | Տեգեր: հետ, «ոչ, ունենալու, ընկերուհու, Բնական, պատճառաբանությամբ, հարաբերություն», որոշել, սեռական, ճանապարհով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...