Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Այս տղան 12 տարի գտնվում էր կոմայի մեջ. ուշքի գալով՝ ահա, թե ինչ շոկային պատմություն նա պատմեց (լուսանկարներ)
 

 


   Entertrain.1in.am

12 տարի Մարտին Պիստորիուսը կաղապարված է եղել սեփական մարմնում: Բոլորը կարծում էին, որ նա անգիտակից վիճակում է՝ չի տեսնում և չի լսում բացարձակապես ոչինչ:

Վերջապես Մարտինը կարողացավ պատմել, թե ինչ է եղել իրականում…

Մարտինն ամեն ինչ տեսնում էր, լսում էր և հասկանում, սակայն չէր կարողանում ասել այդ մասին: Նա զրկվել էր խոսելու և շարժվելու ունակությունից:

Մարտինն ապրում էր Հարավային Ամերիկայում: Նա 12 տարեկան էր և լիովին առողջ: Մի անգամ դպրոցից տուն վերադառնալուց հետո Մարտինը բողոքեց վատ ինքանզգացողությունից:

Տղան օրեցօր ավելի վատ էր զգում իրեն՝ մկանները թուլանում էին, և նա չէր կարողանում շարժվել:

Բժիշկները հայտնեցին նրա ծնողներին, որ տղան կորցրել է կապն արտաքին աշխարհի հետ և չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջ:

Փաստորեն նրանք սխալվել էին: Մարտինն ասում է, որ 12 տարի գիտակից վիճակում է եղել, սակայն ոչ ոք այդ մասին չի իմացել:

Ահա թե ինչպիսին է Մարտին Պիստորիուսն այսօր: Նա կարողանում է հաղորդակցվել համակարգչի միջոցով, որը բարձրաձայնում է այն, ինչ նա տպում է:

Մի անգամ նա լսել է, թե ինչպես է մայրն ասում, որ ավելի լավ կլիներ, եթե Մարտինը մահանար: «Գաղափար անգամ չունեի, որ նա ամեն ինչ լսում է: Ես այնքան եմ ափսոսում, որ արել եմ այդ արտահայտությունը»,- ասում է Պիստորիուսի մայրը:

Մարտինն աստիճանաբար սովորել է հաղորդակցվել: Նա տիտանական ջանքեր է գործադրել և կարողանում է կառավարել իր մարմինը: Մարտինը քոլեջ է ավարտել, վարորդական իրավունք ստացել և այժմ հատուկ ադապտացված ավտոմեքենա է վարում:

2008 թվականին նա ծանոթացել է քրոջ ընկերուհու՝ Ջոանայի հետ: 2009-ին նրանք ամուսնացել են: Մարտինը բոլորին կոչ է անում միմյանց նկատմամբ բարություն, հարգանք դրսևորել: Երբեք չի կարելի թերագնահատել գիտակցության, սիրո և հավատի ուժը: Չի կարելի դադարել երազել:


 




 



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 20.09.16 | Հեղինակ: Entertrain.1in.am

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (20.09.16) | Հեղինակ: Entertrain.1in.am
Դիտումներ: 23467 | Տեգեր: Այս, գտնվում, 12, ուշքի, ՏԱՐԻ, տղան, գալով՝, կոմայի, մեջ., Էր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...