RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Այս բոլորը ՀԶՈՐ ՄԹԵՐՔՆԵՐԸ նպաստում են ճարպերի այրմանը
 


 


   

 
Իդեալական կազմվածք ունենալ երազում է յուրաքանչյուրը: Հայտնի է, որ դրա համար անհրաժեշտ են ֆիզիկական ծանրաբեռնվածություն և պլանավորված սնունդ: Բոլոր նրանց համար, ովքեր այս պահին զբաղված են նիհարելով, այս 20 մթերքները կդառնան երջանիկ գտածո: Եվ դա ամենևին էլ միֆ չէ:

Այս մթերքները օգնում են արագացնել նյութափոխանակությունը և դուրս բերել օրգանիզմից ավելորդ հեղուկը, կարգավորում մարսողությունը: Դրանք բոլորը նպաստում են ճարպերի այրմանը:

1. Կաթնաշոռկեֆիր, յոգուրտ։ Կալցիոտրոլը հորմոն է, որն օգնում է բջիջներին ազատվել ավելորդ ճարպից և այն առկա է կաթնամթերքներում: Ոչ յուղոտ կաթնամթերքները գտածո են բոլոր դիետա պահողների համար: Դրանք պարունակում են շատ սպիտակուցներ, իսկ սպիտակուցային ուտելիքները պետք է կազմեն նիհարել ցանկացողների հիմնական սննդակարգը:

2. Իմբիր։ Եթերային յուղերը, որոնք պարունակվում են իմբիրում, նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը: Դա օգնում է օրգանիզմին ծախսել ավելի շատ էներգիա, այրել ճարպային բջիջները: Այն նաև լավ ազդեցություն  է ունենում մաշկի վրա:

3. Կաղամբ։ Կերեք բոլոր տեսակի կաղամբները, դա շատ օգտակար է նիհարելու համար: Սպիտակ, գունավոր կաղամբ և բրոկոլի, բոլոր տեսակները լավ են: Կաղամբը պարունակում է շատ մանրաթելեր, իսկ դրանք օգնում են  օրգանիզմից դուրս բերել բոլոր ավելորդ նյութերը: Այն նաև շատ քիչ կալորիաներ է պարունակում:

4. Վարունգ։ Քիչ կալորիաներ, շատ ջուր. ահա թե ինչն է կարևոր վարունգի մեջ: Այն խոնավացնում է օրգանիզմը ներսից և հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր մշտապես մարզվում են: Նիհարելու համար պետք է խմել շատ հեղուկ, օրգանիզմը հագեցնել հեղուկով, և վարունգը հիանալի լուծում է այդ խնդիրը:

5. Դարչին։ Դարչինը իջեցնում է շաքարի քանակը արյան մեջ և դա օգնում է ճարպերի կուտակմանը: Ավելացրեք դարչին ըմպելիքների մեջ` թեյ, սուրճ, նույնիսկ կեֆիր:

6. Գրեյպֆրուտ։ Այն պարունակում է մեծ թվով C վիտամին և իջեցնում է ինսուլինի քանակն արյան մեջ: Եթե ուզում եք, որ գրեյպֆրուտն օգնի ձեզ ազատվել ճարպերից, կերեք այն դառնահամ թաղանթով: Հենց դրանում են պարունակվում ճարպերը այրող հիմնական նյութերը:

7. Կանաչ թեյ։ Կանաչ թեյը տաքացնում է օրգանիզմը, նպաստում սննդի արագ մարսողությանը: Նատուրալ թիամինը, որը կա կանաչ թեյում, օգնում է ոչ միայն այրել մաշկի ներքո գտնվող ճարպերը, այլ նաև ներքին օրգանների շուրջ կուտակվող ճարպը:

8. Ջուր։ Ջուրն օգնում է չափից շատ չուտել և օրգանիզմից դուրս է բերում աղերը: Որքան շատ եք ջուր խմում, այնքան հեշտ եք նիհարում, սա պետք է միշտ հիշել:

9. Ազնվամորի։ Ի տարբերություն այլ հատապտուղների՝ ազնվամորին պարունակում է շատ քիչ կալորիաներ, նպաստում ստամոքսահյութի արտադրմանը: Այն օգտակար է ուտել սնվելուց հետո:

10. Մանանեխ։ Կծու ուտելիքը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը: Օգտակար է ուտել միսը և ձուկը մանանեխով, ավելացնել այն աղցանների վրա:

11. Նարինջ։ Նարինջը հարուստ է մանրաթելերով, դրա շնորհիվ հեշտ է արագ կշտանալ: Բոլոր ցիտրուսային մրգերը եթերային յուղերի և ֆլավոնոիդների շնորհիվ ստեղծում են լավ պայմաններ ճարպերի այրման համար:

12. Նուշ։ Նուշը մարսվում է օրգանիզմի կողմից 40 տոկոսով: Մնացած ճարպերը, որոնք մտնում են նրա բաղադրության մեջ, չեն մարսվում: Յուրացվում է միայն սպիտակուցը:

13. Ծովաբողկ։ Ծովաբողկը, ինչպես մանանեխը, շատ օգտակար է բարդ սննդամթերքի մարսողության համար:

14. Լոբի։ Լոբին պարունակում է շատ սպիտակուցներ, իսկ սպիտակուցային ուտելիքն այն է, ինչ պետք է նիհարելու համար:

15. Կոկոս։ Կոկոսի հյութը ոչ միայն լի է օգտակար միկրոտարրերով, այլ նաև ուժեղացնում է մարսողական գործընթացը:

16. Արքայախնձոր։ Օգնում է արագ հագենալ, բարձրացնում է ստամոքսահյութի ակտիվությունը: Նիհարելու համար լավագույն դեսերտներից մեկն է:

17. Պապայա։ Այս միրգը հիանալիորեն ճեղքում է լիպիդները: Օգտագործեք այն ուտելուց առաջ և հետո: Դրանում պարունակվող ֆերմենտները կօգնեն ձեզ նիհարել:

18. Կարմիր գինի։ Կարմիր գինին պարունակում է ռեսվերատոլ ֆերմենտը, որը դանդաղեցնում է ճարպի առաջացումը: Ուտելուց հետո կես բաժակ կարմիր գինի շատ օգտակար է:

19. Խնձոր և տանձ։ Մաքրում են աղիները, արագորեն հագեցնում են մանրաթելերի շնորհիվ, պարունակում են քիչ կալորիաներ:

20. Վարսակ։ Օգտակար է ստամոքսի և աղիների համար, իսկ ճարպերի այրման համար շատ կարևոր  է օգտագործել այնպիսի սնունդ, որը կարգավորում է դրանց աշխատանքը:
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (20.06.18)
Դիտումներ: 1406 | Տեգեր: ճարպերի, այրմանը, հզոր, նպաստում, Են, բոլորը, մթերքները, Այս | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...