RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Այս արտահայտությունները արգելված է ասել ամուսնուն
 


 


   mediamag

Չե՞ք ցանկանում ավելորդ անգամ վիճել ամուսնու հետ: Այդ դեպքում նրան մի ասեք այս 10 արտահայտությունները: Այլապես կփչացնեք և՛ Ձեր, և՛ նրա տրամադրությունը:


1. «Իսկ ինչո՞ւ դու չես շնորհավորել իմ մոր ծննդյան օրը»
Իսկ որտեղի՞ց նա պետք է հիշեր, թե երբ է իր զոքանչի ծննդյան օրը: Այդ թվերը բոլորովին չեն դրոշմվում տղամարդկանց գլխում: Ավելի լավ է ինքներդ հիշեցնեք ամուսնուն, որ վատ չէր լինի շնորհավորել զոքանչին ծննդյան օրվա կապակցությամբ: Կամ էլ նրա հեռախոսում միացրեք այդ մասին հիշեցում:

2. «Դու նույնիսկ չնկատեցիր, որ ես կտրել եմ մազերս»
Իրոք, դուք կարճեցրել եք Ձեր մազերը 2 մմ-ով, իսկ նա պետք է դա նկատեր: Միգուցե Ձեր մազահարդարանքը 0-ի տակ՝ նրան տպավորեր: Բայց այդ բոլոր փոքրիկ փոփոխությունները մազերի հարդարանքում՝ ամուսիններն ուղղակի չեն նկատում:

3. «Օրինակ, Կարինեի ամուսինն այնքան տնտեսվար տղամարդ է»
Կին, փակիր բերանդ: Այդ արտահայտությունը հակացուցված է նույնիսկ ամենաթեժ վեճերի ժամանակ: Դա իր էությամբ Պանդորայի արկղ է: Անմիջապես, երբ դուք ամուսնուն ասեք այս բառերը, նա ընդհանրապես «մատը մատին չի տա»: Միևնույնն է Կարինեյի ամուսնուն նա չի հասնի, այնպես որ ինքներդ մեխեք մեխը խոհանոցում:

4. «Դու ճարպոտ ես»
Յուրաքանչյուր տղամարդ սրբորեն հավատում է իր անկրկնելիությանը: Նույնիսկ եթե նրա փորը հասել է ծնկներին: Այդ պատճառով նիհարելու մասին ակնարկելուց՝ ճիշտ մոտեցում ցուցաբերեք: Մի փոքր շտկեք ամուսնու կերակրացանկը, հանեք նրան Ձեզ հետ զբոսանքի: Եվ մի քննադատեք: Ի հակառակ Ձեզ, նա կսկսի ավելի շատ ուտել: Այդպիսին է տղամարդու բնույթը՝ ամեն ինչ հակառակն անել:

5. «Դու դուր չես գալիս իմ ընկերուհիներին»
Իսկ ո՞վ է նրանց ընդհանրապես հարցրել: Ո՞վ են նրանք: Բոլոր տղամարդիկ թաքուն ատում են իրենց կանանց ընկերուհիներին: Եթե միայն նրանք ծածուկ չեն քնում նրանց հետ: Մնացած բոլոր դեպքերում՝ ընկերուհիները կախարդներ են, վնասակար և ամեն ինչից դժգոհ կանայք: Նրանց կարծիքը ամուսնու համար նույնքան կարևոր է, որքան թամբը՝ շան համար:

6. «Իմ նախկինը քեզնից լավն էր»
Ինչ-որ մեկը ցանականում է ամուսնալուծվե՞լ:  Եթե դուք պլանավորում եք ապրել ամուսնու հետ երկար և երջանիկ՝ երբեք չհիշատակեք նախկինի անունը: Ոչ մի դեպքում և ոչ մի հանգամանքներում: Տղամարդիկ ընդհանրապես տանել չեն կարողանում, երբ իրենց կինը հիշում է իր նախկին սերերը: Իրենց համար դա նվաստացուցիչ է:

7. «Ես չեմ ցանկանում երեխա ունենալ»
Այդ դեպքում ընդհանրապես Ձեր ինչի՞ն էր պետք ամուսնանալ այդ մարդու հետ: Յուրաքանչյուր տղամարդ, ենթագիտակցական մակարդակում չափազանց շատ է ուզում երեխաներ ունենալ: Եվ նա արդարացիորեն ենթադրում է, որ կինը նույնպես: Այդ պատճառով, երեխա չցանկանալը՝ ծայրահեղ բացասական է ընդունվում ամուսնու կողմից:

Շարունակությունը՝ այստեղ.




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (25.07.18) | Հեղինակ: mediamag
Դիտումներ: 964 | Տեգեր: ասել, Այս, ամուսնուն, արտահայտությունները, արգելված | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...