RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Աշխարհահռչակ հայ «օրենքով գող» Մայիս Կիրովականսկիի բացառիկ լուսանկարները. Ֆոտոշարք
 


 


   

 


15 տարեկանում Մայիսը ձերբակալվում է գողության համար և դատարանի կողմից դատապարտվում է 2 տարի ազատազրկման: Արդեն կալանավայրում Կարապետյանը ուժեղ բնավորության գծեր է ցուցադրում և հարգանք է ձեռք բերում երիտասարդ գողերի շրջանում:

 

 


2 տարվա պատիժը կրելուց հետո Կարապետյանի վերադառնում է հայրենի Կիրովական:

Հետագայում Մայիսը նույնպես դատապարտվում է մի քանի անգամ:

 

 


1994թ.-ին հին սերունդի հայ «օրենքով գողերը» որոշում են իրենց փոխարինող գտնել և Մայիս Կարապետյանին «օրենքով գող» են թագադրում: Դրանից հետո Մայիսի հեղինակությունը քրեական աշխարհում շարունակում է աճել:

 

 


Մոսկվայում Կարապետյանն ուներ իր հանցախումբը, որը զբաղվում էր դրամաշորթությամբ և տարբեր առևտրային կենտրոնների վերահսկողությամբ:

 

 


2001թ.-ին հուլիսի 26-ին Կարապետյանը Մոսկվայում դուրս է գալիս Բոլշայա Բրոննայա փողոցում գտնվող ռեստորանից և մոտենում մեքենային: Այդ պահին քիլերը ատրճանակից կրակ է արձակում Կարապետյանի վրա: Մայիսը տապալվում է գետնին և երբ քիլերը ցանկանում է ավարտին հասցնել սպանությունը, Կարապետյանի թիկնապահը նետվում է դեպի մեքենայում գտնվող զենքը, սակայն քիլերը հասցնում է կրակահերթ արձակել գետնին տապալված Կարապետյանի ուղղությամբ և սպանել նրան:
 


 


Ոստիկանները դեպքի վայրում 8 փամփուշտ են հայտնաբերում: Կարապետյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ:




 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (17.05.16)
Դիտումներ: 26118 | Տեգեր: քրեական | - Վարկանիշ -: 0.0/0