Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 13.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


«Օրենքով գող» հայր և որդի Ասատրյանների ռեկետը հայ բիզնեսմենների նկատմամբ
 
 


   Nyut.am

Ոչ այնքան վաղուց Մոսկվայի իրավապահները «դեպքի վայրում» ձերբակալեցին հանրահայտ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանի (նույն ինքը` Էդիկ Թբիլիսկի, նույն ինքը` Էդիկ Ասետրինա) որդուն, նույնպես «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերյոգա Բենթլի):

Հայրը 2014 թվականից պատիժը կրում է Արխանգելսկի գաղութում: Թմրանյութերի համար դատապարտված Ասետրինայի պատժաժամկետը լրանում է 2017 թվականին, սակայն, ամենայն հավանականությամբ, նա կրկին կդատապարտվի նախկինում կատարած հանցագործության համար, որը բացահայտվեց օրերս, երբ ձերբակալվեց «օրենքով գող» նրա որդին` Սերյոգա Բենթլին:

Մոսկովյան բիզնեսմեն Կարեն Մխիթարյանը մոտ չորս տարի է` թաքնված է ոչ թե իրավապահներից, այլ գողական աշխարհում հայտնի հայր ու որդի Ասատրյաններից: Նրանք Մխիթարյանից պահանջում են մեկ միլիոն երկու հարյուր հազար դոլար: Այս գումարը, իբր, նա պարտք է Ասատրյանների հարազատ ոմն Արթուր Բաղդասարյանին (չշփոթել ՕԵԿ-ի Արթուրի հետ): Տեսնելով, որ նրանց հետ լեզու չի գտնում, բիզնեսմենը ընտանիքով անհետացել է գողերի տեսադաշտից: Նրան ահաբեկել էին, ասելով, որ եթե գումարը չտա, նրան ու նրա ողջ ընտանիքին կոչնչացնեն:

Միայն այն բանից հետո, երբ Սերյոգա Բենթլին հրդեհեց բիզնեսմենի առանձնատունը, Կարեն Մխիթարյանը դիմեց իրավապահներին: Նախ նա կապ հաստատեց Ասատրյան որդու հետ, ասելով, թե պատրաստ է վճարել գումարը, ապա գումարը վճարելու պահին ՕՄՕՆ-ի զինյալները ձերբակալեցին Սերգեյ Ասատրյանին ու նրա բարեկամ Արթուր Բաղդասարյանին: Անցած շաբաթ Արխանգելսկի գաղութից Էդիկ Ասետրինային «էտապով» տեղափոխեցին Մոսկվա` նոր գործով հարցաքննելու:

















Տարածել...


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 01.11.17 | Հեղինակ: Nyut.am

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.11.17) | Հեղինակ: Nyut.am
Դիտումներ: 856 | Տեգեր: որդի, նկատմամբ, Ասատրյանների, ՀԱՅՐ, Հայ, բիզնեսմենների, «Օրենքով, ռեկետը, գող» | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...