RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Արտավազդ Բայաթյան. «Թող իրենց վրա նավթալին լցնեն ու գնան թոշակի»
 


 


   «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մտավորականների հետ հանդիպումների շրջանակներում այս անգամ «Փաստ»–ի հյուրն է երգիչ–երգահան Արտավազդ Բայաթյանը:

Արդեն փակուղի էր

Ցանկացած երևույթ պետք է հասունանա: Եթե հասունացավ՝ հաղթանակելու բոլոր երաշխիքներն ունի: Գալիս է մի պահ, որ պետք է փոփոխություն լինի, բեկում լինի: Այն, ինչ եղավ մեր երկրում, բեկումնային պահ էր, որովհետև ծուռումուռ ճանապարհները պետք էր ուղղել: Ճակատագրական ու կարևոր պահ էր: Կարելի է ասել, որ նույնիսկ երազանքի պահ էր: Նոր իշխանության գործունեության առումով եզրակացություններ անելը դեռ շատ վաղ է: Բայց որ իշխանության մեջ նաև երիտասարդներ կան, գովելի է: Երիտասարդական նոր եռանդն անկասկած ավելի կարևոր է՝ դա ճիշտ ու արդար լուծում էր: Իսկ սպասելիքներն այսպես թե այնպես պետք է արդարացվեն, որովհետև այն, ինչ կար, արդեն փակուղի էր: Եվ յուրաքանչյուր ասպարեզում էր այդ փակուղին, որովհետև համատարած կողոպուտ էր: Սա շատ վտանգավոր պահ էր, եթե մի քիչ էլ շարունակվեր, մենք լիակատար կռախի առաջ էինք կանգնելու: Եվ, ընդհանրապես, մեր երկիրը վտանգված էր: Մարդիկ ստրկությունից ազատվեցին, որովհետև դա ստրկության նման մի բան էր, ուրիշ գնահատական տալ չեմ կարող: Հետո մարդիկ զգացին, որ կա մի ուրիշ աշխարհ, ուր կարող է լինել և՛ արդարություն, և՛ մարդասիրություն, և՛ կարգուկանոն, որը ցանկացած պետության համար առաջընթացի միակ երաշխիքն է: Չի կարելի թալանելով, գողանալով, խաբելով, կեղծելով ու անմեղ մարդկանց դատելով՝ ինչ–որ բանի հասնել: Ով փորձել է պատմության մեջ նման կերպ դրսևորվել, հայտնվել է փակուղում և գրել իր «մահախոսականը»:

Քննադատությունը պարտադիր է

Ցանկացած քաղաքական իրավիճակում ընդդիմությունը շատ կարևոր օղակ է: Քննադատությունը պարտադիր է: Բայց, գիտեք, ոչ թե շինծու ինչ–որ մի բան կամ ոչ թե մարդկանց վարկաբեկելու իմաստով: Մարդը սկսել է առաջին քայլն անել, ու նրան մեղադրում են նրանում, ինչն արել է նույն մեղադրողը: Մենք պետք է ուշադիր լինենք, որ քննադատությունը ոչ թե նոր եկածին տապալելու միտում ունենա, որը փորձում է փոխել իրավիճակը, այլ որ նա չշեղվի ճանապարհից: Հիմա քննադատությունը կազմակերպված վարկաբեկման ինստիտուտի է նման: Խոսում են մարդիկ, ովքեր ավելի ճիշտ կանեին իրենց վրա նավթալին լցնեին և գնային թոշակի: Նաև ասում են, թե երիտասարդները ոչինչ չեն կարող անել, բայց ասողները «գլուխները պատովն են տվել»: Շարժիչ ուժը միշտ երիտասարդությունն է եղել: Եվ այդ փոփոխությունը նրանց շնորհիվ եղավ, և ոչ թե նրանց, ովքեր քծնելով էին ապրում: Մենք շատ ուշադիր պետք է լինենք, իհարկե, կարող են նաև շատ սխալներ լինել, բայց խորը համոզմունք ունեմ, որ եթե սխալներ էլ լինեն, ապա դրանք ճակատագրական չեն լինի: Նրանք չեն կարող գործել այնպիսի ճակատագրական սխալ, ինչը գործեցին նախորդները: Նախորդներն իրենց ուժն անամոթաբար կուսակցություն են անվանում, բայց նրանք ոչ թե կուսակցություն, այլ հանցավոր «թայֆա» են: Առհասարակ, որպեսզի իշխանավորը զգոն լինիպետք է շատ շփվի մտավորականության ու արվեստագետների հետ: Երկրորդը՝ ունենա այնպիսի ներկայացուցիչներ, որոնց համար կարևորը ոչ թե անձնական կամ նեղկուսակցական, այլ ժողովրդի շահն է:

Ժողովրդին՝ արթուն, իսկ իշխանավորին զգոն պահել

Մեդիա դաշտի դերն եմ կարևորում: Մեդիա համակարգը շատ անկախ պետք է լինի, որովհետև իշխանավորին զգոն պահելու, իսկ ժողովրդին արթուն պահելու միակ միջոցն է: Երկրորդը՝ դատական համակարգի անկախությունն է, որ չսպասեն ինչ–որ մեկն իր կարծիքը թելադրի: Համոզված եմ՝ դատական համակարգի անկախացման ճանապարհին նոր վարչապետը մեծ հաջողություններ կունենա: Առհասարակ, ճիշտ աշխատանքի դեպքում կունենանք մեծ արդյունք: Եթե ոչ՝ կունենանք լափամանի մոտ հավաքված պնակալեզների մի մեծ բանակ, ովքեր հեղինակավոր մարդկանց ոչինչ են դարձնում: Ինչպես, օրինակ, նախկինում էր, երբ շատ հեղինակավոր մարդկանց փողով կամ պաշտոնով վարկաբեկում էին, փչացնում ու նա, ի վերջո, կտրվում էր «լեզվից», իսկ ժողովուրդն այլևս նրան չէր լսում: Սա շատ մեծ վտանգ է պետության համար: Վերջիվերջո, մենք պետք է ունենանք անկաշառ մտավորականների մի մեծ խումբ, որոնց հնարավոր չէ տուն ու փող տալ, որ ձայնը կտրեն: Հիմա դեռ կան մարդիկ, ովքեր մեծ «լոլոներ» են հնչեցնում, թե, օրինակ, նախորդ իշխանությունները եղել են ամենացայտուն քաղաքական գործիչները: Ծիծաղելի է գովաբանել մարդկանց, ովքեր երկիրը փակուղու առաջ էին կանգնեցրել: Դա անում են կաշառվածները, ովքեր իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթում



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.06.18) | Հեղինակ: «Փաստ»
Դիտումներ: 2734 | Տեգեր: վրա, իրենց, լցնեն, գնան, նավթալին, թոշակի», Ու, Բայաթյան., Արտավազդ, «Թող | - Վարկանիշ -: 0.0/0