RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Առողջական տարածված խնդիրներ, որոնք կարող են պայմանավորված լինել կալցիումի դեֆիցիտով
 


 


   healthylivingstyle.net

Կալցիումը համարվում է մարդու օրգանիզմում ամենակարևոր սննդարար նյութերից մեկը և դրա պակասը կարող է լուրջ խանգարումներ առաջացնել: Օրգանիզմում պարունակվող կալցիումի մեծ մասը՝ 99%-ը, պարունակվում է ոսկորների ու ատամների մեջ, իսկ մնացած մասը՝ արյան, մկանների և մյուս հյուսվածքների: Կալցիումն օգնում է օրգաններին իրականացնել մի շարք կարևոր գործառույթներ, ինչպիսին նյարդային համակարգի միջոցով տեղեկատվություն ուղարկելն է:

Կալցիումի պակասն ամբողջ աշխարհում առողջապահական խնդիր է, հատկապես տարեցների և հետդաշտանադադարային շրջանում գտնվող կանանց համար: Այն կարող է ազդել նաև երեխաների առողջության ու զարգացման վրա:

Կալցիումի դեֆիցիտին կարող են նպաստել բազմաթիվ գործոններ: Ամենից հաճախ դա տեղի է ունենում սննդակարգում կալցիումով հարուստ սննդամթերքի պակասի, վիտամին D-ի պակասի և օրգանիզմում տեղի ունեցող հորմոնալ փոփոխությունների դեպքում:

Մարդիկ հաճախ են անտեսում այս խնդրի ախտանշանները, մինչև այն չի խորանում: Օրգանիզմում կալցիումի պակասի վաղ ախտանշաններն իմանալը շատ կարևոր է, քանի որ դա կօգնի խուսափել հետագա բարդություններից: Կալցիումի մակարդակը կարելի է որոշել նաև հասարակ արյան անալիզի միջոցով:

Կալցիումի դեֆիցիտից խուսափելու համար հարկավոր է օգտագործել կալցիումով հարուստ սնդդամթերք, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկի նշանակմամբ ընդունել նաև կալցիում՝ հավելումների տեսքով:

Ձեզ ենք ներկայացնում օրգանիզմում կալցիումի դեֆիցիտի որոշ ախտանշաններ:

Մկանային ցավեր ու ջղաձգումներ

Մկանային ցավերն ու ջղաձգումները կալցիումի դեֆիցիտի ամենատարածված ախտանշաններից են: Կալցիումի պակասի հետևանքով նյարդային բջիջները գրգռվում են, ինչն էլ հանգեցնում է կտրուկ ջղաձգումների և ցավերի: Կարող են նաև նկատվել մկանների թրթռումներ և ծակծկոց ձեռքերի ու ոտքերի հատվածում:

Բացի այդ, կալցիումի պակասը կարող է հանգեցնել նյարդային համակարգի խանգարման, ինչն էլ ազդում է նյարդերի գործառնության վրա:

Եթե օրգանիզմը լավ հիդրատացվում է, հեմոգլոբինի մակարդակը նորմայի սահմաններում է, իսկ մկանային ցավերն ու սպազմերը շարունակում են անհանգստացնել, ապա ժամանակն է օրգանիզմում կալցիումի մակարդակը ստուգելու


Թույլ ոսկորներ

Կալցիումի ցածր մակարդակն ազդում է նաև ոսկորների առողջության վրա, քանի որ այն շատ մեծ նշանակություն ունի դրանց ձևավորման ու ամուրության պահպանման համար: Այս հանքանյութի դեֆիցիդի դեպքում ոսկորները դառնում են թույլ ու փխրուն, բարձրանում է օստեոպորոզի առաջացման վտանգը:

Երբ մարդը բավարար քանակությամբ կալցիում չի ստանում, օրգանիզմը սկսում է օգտագործել ոսկորների կալցիումը՝ բջիջների բնականոն աշխատանքն ապահովելու համար, ուստի կալցիումով հարուստ մթերք օգտագործելը շատ կարևոր է առողջության համար:

Թույլ ատամներ

Կալցիումը նաև ատամների կարևոր բաղադրիչներից է, ուստի դրա պակասը կարող է դանդաղեցնել երեխաների ատամների ձևավորման գործընթացը և առաջացնել թերություններ: Մեծահասակների մոտ նույնպես այս խնդիրը կարող է ատամնաբուժական լուջ խնդիրներ առաջացնել:

Հաճախակի հիվանդանալը

Կալցիումն անչափ անհրաժեշտ է առողջ իմունային համակարգ ունենալու համար, որը կօգնի օրգանիզմին ոչնչացնել վիրուսները, բակտերիաներն ու սնկերը: Սա է պատճառը, որ կալցիումի պակասի դեպքում մարդկի ավելի հաճախ են հիվանդանում: Բացի այդ, այն նաև նպաստում է վերքերի ու վնասվածքների արագ ապաքինմանը:

Կալցիումն ամենակարևոր հիմնային հանքանյութերից մեկն է, որը բարձրացնում է արյան մեջ թթվածնի մակարդակը: Բացի այդ, բակտերիաներն ու սնկերը չեն կարող գոյատևել հիմնային միջավայրում:

Ավելորդ քաշ

Կալցիումի մակարդակը մեծ նշանակություն ունի նույնիսկ մարմնի քաշի կարգավորման համար: Գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալմամբ տառապողների մեծ մասի մոտ նկատվել է կալցիումի դեֆիցիտ, ուստի եթե նիհարելու բոլոր փորձերը ձախողվում են, ապա հնարավոր է խնդիրը կալցիումի պակասի մեջ է:

Կալցիումը մեծ նշանակություն ունի էներգիայի փոխանակության գործընթացում, ինչն արագացնում է քաշի կորուստը, մինչդեռ կալցիումի ցածր պարունակությամբ դիետաները դադարեցնում են քաշի կորուստը:

Նախադաշտանային համախտանիշի ախտանշանների ուժեղացում

Այս համախտանիշը բոլոր կանանց խնդիրն է: Դրա ախտանշաններն են քմահաճությունը, ուտելու ցանկությունը, փորափքանքն ու սպազմները, որոնք սկսվում են դաշտանային ցիկլի երկրորդ կեսից և անհետանում են դաշտանային ցիկլի առաջին կամ երկրորդ օրը:

Կալցիումը պահպանում է դաշտանային ցիկլի ընթացքում ցիկլային տատանումները, ինչն էլ օգնում է կանխել նախադաշտանային համախտանիշի ծանր ախտանշանների ի հայտ գալը: Բացի այդ, այս հանքանյութը նաև նպաստում է արգանդի ու ձվարանների հորմոնների արտադրմանը:

Դեռահաս աղջիկների մոտ սեռական հասունացման ուշացում

Եթե դեռահաս աղջիկների մոտ դեռ մանկուց նկատվում է կալցիումի պակաս, ապա նրանց սեռական հասունացումը կարող է ձգձգվել: Սա կարող է նաև հանգեցնել այնպիսի դաշտանային խնդիրների, ինչպիսիք են ցիկլի անկանոնությունն ու ցավոտ դաշտանը: Բացի այդ, ավելի ուշ այդ խնդրի հետևանքով կարող են առաջանալ վերարտադրողական գերծառույթի խանգարումներ:

Քնի խանգարումներ

Քնի խանգարումները կարող են ազդել նաև տրամադրության ու աշխատունակության վրա, իսկ քնի վատ որակը կարող է պայմանավորված լինել կալցիումի պակասով: Սակայն այս դեպքում հարկ է հիշել, որ կարող են լինել և այլ պատճառներ:

Կալցիումը մասնակցում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրմանը, որն օգնում է կարգավորել քնի և արթուն լինելու ցիկլերը: Օրգանիզմն այս հորմոնի մակարդակը գիշերվա ընթացքում բարձրացնում է բնական ճանապարհով, ինչն օգնում է հանգիստ քնել, սակայն երբ օրգանիզմն ունենում է կալցիումի կարիք, մելատոնինի արտադրությունը դանդաղում է: Բացի այդ, կալցիումը գործում է որպես բնական հանգստացնող միջոց: Քնի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում ստուգել օրգանիզմում կալցիումի մակարդակը:

Ինչ անել կալցիումի դեֆիցիտի դեպքում

Առաջին հերթին հարկավոր է համոզվել, որ սննդակարգում կա կալցիումով հարուստ սննդամթերք (կաթնամթերք, մուգ կանաչ տերևավոր բանջարեղեն, շիլաներ, ցիտրուսային մրգեր, ընկուզեղեն, սերմեր, բակլազգիներ):

Վիտամին D-ն նույնպես օգնում է կարգավորել օրգանիզմում կալցիումի մակարդակը, ուստի հարկավոր է հետևել նաև օրգանիզմում այդ տարրի մակարդակին: Անհրաժեշտ է օգտագործել վիտամին D-ով հարուստ սննդամթերք և ամեն առավոտ գոնե 15 րոպե ժամանակ անցկացնել արևի ճառագայթների ներքո: Այս պրոցեդուրան կօգնի օրգանիզմին արտադրել D վիտամին:

Որպես օգնող միջոց կարելի է օգտագործել նաև մագնեզիում, որը մասնակցում է կալցիումի պահպանմանը: Անհրաժեշտ է սննդակարգը հարստացնել մագնեզիում պարունակող մթերքով, ինչպիսիք են սպանախը, ծովային բանջարեղենը, կանաչ լոբին, հացահատիկները, դդմի և քունջութի սերմերը:

Բացի այդ, հարկ է հիշել, որ սոդան, կոֆեինն ու նատրիումը կարող են խոչընդոտել կալցիումի յուրացմանը, ուստի հարկավոր է բացառել դրանք, կամ գոնե հնարավորինս քիչ օգտագործել:

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.02.18) | Հեղինակ: healthylivingstyle.net
Դիտումներ: 584 | Տեգեր: պայմանավորված, կալցիումի, խնդիրներ, Են, առողջական, դեֆիցիտով, կարող, լինել, տարածված, որոնք | - Վարկանիշ -: 0.0/0