RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Արգենտինայում սատկել է 11 տարի իր տիրոջ գերեզմանի մոտ քնած շունը (լուսանկարներ, տեսանյութ)
 


 


   

Արգենտինայի Կորդովա քաղաքում սատկել է 15 տարեկան գերմանական հովվաշունը, որը 11 տարի անընդմեջ քնել է իր տիրոջ գերեզմանի մոտ: Հուզիչ պատմությանն անդրադարձել է The Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շան տերը՝ Միգել Գուզմանը, գնել էր նրան 2005 թվականին՝ իր 13-ամյա որդի Դեմիանի համար: 2006 թվականին Գուզմանը մահացել է, և շունը փախել է տնից: Ընտանիքի անդամները կարծել են, թե շունը նոր տուն է գտել կամ սպանվել է, սակայն 2007 թվականին պարզվել է, որ նա ուղղակի բնակվել է իր տիրոջ գերեզմանի մոտ:

«Գերեզմանոցը հեռու է մեր տնից, և մինչ անհետանալը շունը երբեք մեզ հետ չէր այցելել Միգելի գերեզման, դա էր զարմանալին», - ասել են մահացածի ընտանիքի անդամները:

Նշվում է, որ գերեզմանոցի աշխատակիցները և հարևան տների բնակիչները կերակրել են հավատարիմ շանը, սակայն մի օր նրանք շանը սատկած են հայտնաբերել:







Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (23.02.18)
Դիտումներ: 837 | Տեգեր: իր, 11, մոտ, շունը, Արգենտինայում, գերեզմանի, սատկել, քնած, ՏԱՐԻ, տիրոջ | - Վարկանիշ -: 0.0/0