Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Արդյո՞ք արդյունավետ են են ջրի միջոցով նիհարելու մասին համացանցի հոդվածներն ու տեսանյութերը...
 
 
Загрузка...


Մեծ քանակությամբ մաքուր ջուր խմելը չի օգնոմ նիհարել: Այսպիսի եզրահանգման է եկել Բիրմինգհեմում Ալաբամայի համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր (University of Alabama at Birmingham) Բեթ Քիթչինը, հայտնում է Newswise-ը:

«Ապացույցները, որ ջրի օգնությամբ հնարավոր է նիհարել, չափազանց քիչ են, ուստի դա պարզապես առասպել է»,- ասում է պրոֆեսորը, որը զբաղվում է սննդային հարցերով:

Քիթչինի խոսքով՝ ջուր խմելը չի նպաստում ճարպերի այրմանը. միայն մեկ հետազոտություն է ցույց տվել, որ շատ ջուր խմող մարդիկ ավելի շատ կալորիա են այրել, բայց խոսքը կալորիաների աննշան քանկության մասին է, եւ դժվար թե դրանք բավարար լինեն նիհարելու համար:

Ըստ մեկ այլ տարածված առասպելի՝ պետք է օրական 8 բաժակ մաքուր ջուր խմել: Քիթչինը կարծում է, որ այդ առասպելն անհիմն է:

«Այո, մարդու օրգանիզմին անհրաժեշտ է շատ հեղուկ, բայց փաստ չէ, որ հատկապես ջուրն է այրում ճարպերը կամ փակում ախորժակը: Ուստի եթե Դուք ջուր չեք սիրում, սարսափելի ոչինչ չկա»,- ասում է Քիթչինը:

Իհարկե, հենց ջուրն է օգնում պահպանել օրգանիզմի ջրային հավասարակշռությունը, բայց եթե Դուք չեք սիրում ու չեք կարողանում հասարակ ջուր խմել, Քիթչինը խորհուրդ է տալիս դրա փոխարեն կանաչ թեյ, հանքային ջուր կամ սուրճ օգտագործել: Քիթչինի կարծիքով՝ շատերն անտեսում են սուրճն ու չեն հասկանում, որ այն եւս կարող է մարդու օրգանիզմին բավական շատ ջուր տալ, բնականաբար, պայմանով, որ մարդը շատ սուրճ է խմում:

Քիթչինը նաեւ հերքել է առասպելը, թե շատ սառը ջուրն օգնում է նիհարել:


Շարունակությունը՝ այստեղ

 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (21.09.16)
Դիտումներ: 1988 | Տեգեր: նիհարելու, Են, մասին, համացանցի, Արդյո՞ք, Ու, միջոցով, ջրի, Ռեալ, հոդվածներն | - Վարկանիշ -: 0.0/0