Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


«Արցախի» գաթա․ Ավանդական բաղադրատոմս
 
 
Загрузка...


Պատրաստման եղանակը`

Պատրաստել թթխմոր: Առանձին ամանի մեջ դնել փափկեցրած կարագ և 5-7 րոպե տրորել, այնուհետև ավելացնել շաքար, ձու, վանիլ, աղ և շարունակել տրորել մինչև միատարր զանգված դառնա: Այս զանգվածը լցնել խմորի մեջ և 3-4 րոպե խառնել: Դրանից հետո, անընդհատ խառնելով, հավասար բաժիններով լցնել ալյուրը, խմոր հունցել և 35-40 րոպե դնել տաք տեղ: Միջուկը պատրաստելու համար կարագը տրորել, ավելացնել ալյուր, լավ խառնել, լցնել շաքարի փոշի և լավ տրորել մինչև միատարր, փխրուն զանգված դառնա: Խմորը դնել ալյուր ցանած սեղանին, թեթևակի հունցել և բաժանել մասերի` 250 գ.: Խմորի բաժինները գրտնակով կլոր բացել` 5-6 սմ: Բացված խմորի վրա կարագ քսել և միջուկը դնել (200 գ.): Խմորի եզրերը միացնել իրար և կլոր ձև տալ, այնուհետև շուռ տալ մյուս կողմի վրա, մի քիչ տափակեցնել` 1.5-2 մմ-ով: Պատրաստի շերտերը դնել (միացրած կողմը դեպի ներքև) յուղ քսած տապակի վրա: Նախքան թխելը գաթաների երեսին ձվի ձեղնուց քսել, տարբեր նախշեր անել վրան և պատառաքաղով մի քանի տեղ ծակել: Թխել լավ տաքացրած ջեռոցում` 30-35 րոպե:

 
Պարունակություն`

Թթխմորի համար վերցնել 250 գ. ալյուր, 5 գ. խմորիչ, 200 գ. ջուր: Խմորի համար վերցնել 750 գ. ալյուր, 200 գ. հալեցրած կարագ, 5 ձու, 200 գ. շաքար, 7 գ. աղ, 1 տուփ վանիլ: Միջուկի համար վերցնել 800 գ. ալյուր, 350 գ. յուղ, 300 գ. շաքարի փոշի: Վրան քսելու համար` 1 ձվի դեղնուց:



Navasardtours.com
 



 
 
 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (28.07.17)
Դիտումներ: 7152 | Տեգեր: գաթա․, «Արցախի», ավանդական, բաղադրատոմս | - Վարկանիշ -: 0.0/0