Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Առանց նախաճաշելու չսրճել. բժիշկ-դիետոլոգ
 
 
Загрузка...



«Առողջ, երջանիկ, մտավոր բարձր կարողություններ ունենալու համար պետք է առողջ սնվել:  Առողջ ուտելիքը ենթադրում է իր մեջ ընտանիքում, սիրելի մարդկանց հետ, հաճելի միջավայրում, սիրելի մարդկանց կողմից պատրաստված սննդամթերքի ընդունում»,- Panorama.am-ի փոխանցմամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Նա ընդգծեց, որ երջանկության հիմնական գրավականներից է առողջ սնունդը: Վ. Պետրոսյանը թվարկեց, թե ինչ չի կարելի օգտագործել կամ շատ օգտագործել:

«Առողջ սննդի բաղադրիչների հետ կապված Հայաստանում շատ մեծ խնդիր ունենք՝ սոցիալ- տնտեսական վիճակը, որի պատճառով առողջ սննդի մի մեծ զանգված հասանելի չէ մարդկանց: Այս դեպքում առողջարար սնունդն ուղղակի ճիշտ սննդի առկայությունն է»,- ասաց դիետոլոգը:

Ըստ նրա, հայերը հիմնականում իրենց էներգիան, կալորիաների մեծ մասը ստանում են հացից, մակարոնեղենից, կարտոֆիլից և շաքարավազից: Վ. Պետրոսյանի խոսքով, Հայաստանում շաքարավազի օգտագործումը մի քանի տոկոսով ավելացել է. «Շաքարավազը համարվում է դատարկ կալորիա, բացի էներգիայից ոչինչ չի տալիս: Բայց այն մարդկանց համար, ովքեր սննդամթերքի պակաս ունեն, այն բավական էժան է, կշտացնում է, երկար ժամանակ պահում է: Շաքարավազը համարվում է  այս դարի ամենահասանելի, էժան, օրենսգրքով չբացառվող թմրադեղը: Ինչքան մարդիկ շաքարավազ են օգտագործում, այնքան շատ են ուզում: Արտադրողները դա հասկանալով՝ ամեն ինչի մեջ շաքարավազ են ավելացնում»:

Նա նաև ասաց, որ մակարոնեղենի  փոխարեն մարդիկ կարող են օգտագործել լոբեղեն, ոսպեղեն, սիսեռ:

«Այստեղ հարցը ոչ  միայն սոցիալական վիճակն է, այլ նաև ազգաբնակչությունը չգիտի, ինչպես ճիշտ սնվել»,- ասաց մասնագետը:

Ըստ նրա, Հայաստանում մակարոնը պատրաստվում է հիմնականում առաջին սորտի ալյուրից, սակայն թեփով մակարոնեղենն, հացն ավելի օգտակար են, քանի որ բոլոր սննդարար նյութերը հացահատիկի թեփի կեղևի մեջ են: Վ. Պետրոսյանը նաև ասաց, որ պետք է աղ քիչ օգտագործել: Քիմիական  մշակված արագ ուտելիքի օգտագործումը նույնպես վտանգավոր է, քանի որ դրանց մեջ շատ է աղի, վատ ու մեծ քանակով ճարպերի, քիմիական նյութերի օգտագործումը:

Վ. Պետրոսյանն ընդգծեց, որ առավոտյան նախաճաշից հետո նոր միայն պետք է սուրճ խմել:
Նախաշաճը, ըստ նրա, պետք է լինի էներգիա տվող, երկար պահող, օրինակ՝ ձմռանը շիլաներ, ամռանը թարմ մրգից, բանջարեղենից աղցաններ, նաև՝ կարկանդակներ, կաթնաշոռ, քամած մածուն, կակաո, հավկիթ:

Մասնագետը ձկնեղենի օգտագործումը նույնպես շատ կարևորեց, այն ավելի սննդարար է, քան տավարի միսը: 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (25.07.17)
Դիտումներ: 19630 | Տեգեր: չսրճել., բժիշկ-դիետոլոգ, Առանց, նախաճաշելու | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...