RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Արամեի և Աննայի դստեր մկրտությունն ու քավորի ընտրությունը
 


 


   Tert.am Life

Արամեի և Աննայի դուստրը` Աննա Մարիան դարձավ 1 տարեկան։ Ծնողները որոշել էին 1–ամյակի օրը մկրտել փոքրիկին, իսկ մանրամասները վստահել են Tert.am Life–ին։ Աննան պատմեց, որ փոքրիկի քավորի դերը ստանձնել է իրենց ընտանիքի ընկերը` Երեմը, որի հետ մտերմությունը տարիների պատմություն ունի։

«Նա հայտնի մարդ չէ, բայց մեր ընտանիքի շատ մոտ ընկերն է։ Մենք էլ իր երեխաների քավորն ենք։ Այսպիսով` ավելի ենք ամրապնդում մեր կապը»,– ասաց երգչուհին։

Երեխային այս փուլում մկրտելը Արամեի ցանկությունն է եղել, թեև Աննան այլ ծրագրեր է ունեցել. «Մտածում էի, որ երկրորդ բալիկն էլ կունենանք, երկուսին միանգամից կկնքենք, սակայն Արամեն ասաց, որ չգիտենք, Աստված մեզ երբ կպարգևի երկրորդ երեխան, ինքն ուզում էր, որ բալիկը մկրտված լինի` Աստծո օրհնության տակ։ Որոշեցինք չհետաձգել արարողությունն ու հենց ծննդյան օրը կնքել նրան, քանի որ 1–ամյակը հիշարժան օր է։ Երկրորդ երեխան էլ իր կնունքը կունենա»։

Արամեն ու Աննան շատ են կարևորում մկրտության խորհուրդը, իսկ միջոցառումը համարում են անձնական, ուստի, որոշել են այն նշել միայն ամենամտերիմների հետ։ Եկեղեցական արարողությունից հետո նրանք խնջույքը կշարունակեն ռեստորանային համալիրներից մեկում։

Արամեն, Աննան և փոքրիկն արարողությանը ներկայացել են խորհրդանշական սպիտակ հագուստով։ Թեև միջոցառումը փոքրիկ է, Աննան գեղեցիկ զարդարանքով խնջույք է կազմակերպել։

«Շատ հետաքրքիր տորթ է լինելու` պտտվող տորթ ենք պատվիրել, որը հրեշտակի թևերով է։ Տպավորություն է, որ թռչում է։ Շատ գեղեցիկ զարդարել ենք թե՛ տորթի սեղանը, թե՛ եկեղեցին։ Մենք ամեն ինչ մանրակրկիտ պատրաստել ենք, սակայն փոքր մասշտաբներով,– ասաց մայրիկը, որն ամեն ամիս գեղեցիկ տորթով նշում էր փոքրիկի ծնունդը,– Քանի որ նրա ծնունդը մեզ համար շատ ուրախալի փաստ է, ամեն ամիս նշել ենք, սակայն ուռճացված խնջույքներ չենք  արել։ Նախընտրել ենք ընտանեկան  միջավայրում մնալ»։

Մանրամասն...


 




Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (05.06.18) | Հեղինակ: Tert.am Life
Դիտումներ: 3590 | Տեգեր: Աննայի, ընտրությունը, Ու, Արամեի, դստեր, քավորի, մկրտությունն | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...