RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Արագ ազատվել փորից հնարավոր է. պարզապես հետևեք այս քայլերին
 


 


   

Նայե՞ք ձեզ հայելու մեջ: Երևի առաջին իսկ հայացքից ձեր ուշադրությունը կգրավի ձեր փորի կախված վիճակը: Ներկայումս շատ տարածված խնդիր է ողջ աշխարհի տղամարդկանց շրջանում փորի առկայությունը:

Փորից ազատվելը այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է, հատկապես եթե տղամարդը տարիքով է: Այստեղ խնդիրը ոչ միայն ավելորդ քաշի մեջ է: Իրականում պատճառը ոչ ճիշտ սնվելու մեջ է, մեջքի սխալ դիրքն է և ամենակարևորը անհրաժեշտ մկանների մարզման բացակայությունն է:

Մկանները բացակայում են, քանի որ քայլելու ընթացքում և նստակյաց վիճակի դեպքում ընդհանրապես չեն գործում: Այդ պատճառով էլ գոյություն ունի փորի դեմ պայքարի 3 միջոց` դիետա, ճիշտ կեցվածքի ձեռք բերում և փորի վարժություններ:

Օրգանիզմ մտնող ավելորդ կալորիայի քանակությունը, կարևոր չէ ինչ սննդի միջոցով, նպաստում են փորի շրջանում ճարպերի առաջացմանը: Հետևաբար անհրաժեշտ է սահմանափակել կալորիաների քանակությունը: Արդյունավետ է նաև ֆիզիկական վարժությունները, քանի որ մկանային համակարգի մարզումը ամրացնում է մկանային համակարգը, անհրաժեշտ է միայն ընտրել համապատասխան վարժություններ փորային հատվածի մկանների համար:

Եթե ժամանակ չունեք կամ կամքի ուժ չունեք ուժային վարժությունների համար, ապա զբաղվեք թաքնված գիմնաստիկայով` փորի մկանների մարզման համար, որով կարող եք զբաղվել աշխատավայրում, տրանսպորտում, փողոցում և այլուր: Անկախ նրանից թե ինչով եք զբաղվում` համակարգչի առջև եք, թե կանգնած վիճակում եք ողջ օրն անցկացնում, փորձեք ուղիղ պահել գլուխը և մեջքը:

Եվ ընդհանրապես նպատակ դրեք ձեր առջև` ապրել ձիգ փորով: Սկզբում հեշտ չի լինի հետևել, կատարել վարժություններ և այլն, սակայն հետագայում սովորություն կդառնա:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 50հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (09.03.18)
Դիտումներ: 1126 | Տեգեր: Հետևեք, ազատվել, Այս, պարզապես, հնարավոր, է., փորից, արագ, քայլերին | - Վարկանիշ -: 0.0/0