Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Մոր արյան անալիզի շնորհիվ հնարավոր է դարձել որոշել ապագա երեխայի սեռը
 
 
Загрузка...


Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքի նանոկենտրոնի գիտնականները հղիության 10-րդ շաբաթվա ընթացքում ապագա երեխայի սեռը որոշելու համար անվտանգ մեթոդ են մտածել: Մեր օրերում ապագա երեխայի սեռը որոշելու համար տարածված ուլտրաձայնային հետազոտությունը հնարավոր է միայն հղիության 20-րդ շաբաթում: Գրում է vokrugsveta.ru-ն:
 

Ստանդարտ բժշկական լաբորատորիաներում անցկացովող թեստը թույլ է տալիս 99% հավանականությամբ բացահայտել հղի կանանց մոտ երեխայի գեները: Անալիզը բացարձակապես անվտանգ է ինչպես մայրիկների, այնպես էլ ապագա երեխաների համար:

Թեստի անցկացման համար բավական է հղի կնոջ երակից վերցրած 7-10մլ. արյուն, ինչպես սովորական անալիզի դեպքում է լինում: Այնուհետև գործի մեջ են դրվում նանոտեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս մեծացնել թեստի զգայունությունը մինչև հղի կնոջ արյան մեջ պտղի ԴՆԹ մոլեկուլների բացահայտումը: Սակայն նոր մեթոդի օգտակարությունը միայն չի սահմանափակվում ապագա ծնողների հետաքրքրասիրությամբ:

Այն մեծ բժշկական նշանակություն ունի այն ընտանիքների համար, որոնցում առկա են սեռերի հետ կապված հիվանդությունների վտանգներ: Օրինակ հեմոֆիլիան հազվագյուտ ժառանգական բնույթ ունեցող հիվանդություն է, որը կապված է արյան լերդացման հետ:

Իսկ Ուլյանովսկի նանոկենտրոնի կողմից մշակված երկրոդ մեթոդը ավելի քան 99% հավանականությամբ սահմանում է հղիության 10-րդ շաբաթում ապագա երեխայի ռեսզուս-գործոնը: Այն նաև իրականացվում է մոր արյան անալիզի միջոցով:

Գիտնականները հիշեցնում են, որ հղիների 15%-ը ռեզուս բացասական են և որոշ դեպքերում նրանց մոտ հնարավոր է ռեզուս-գործոնի անհամատեղելիության զարգացում: Դա պտղի և նորածնի մոտ հեմոլիտիկ հիվանդության ամենահաճախ հանդիպող պատճառներից է, որը հաճախակի պատճառ է հանդիսանում պտղի կամ մանկական մահացության համար: Ներկայումս բացասական ռեզուս-գործոնով ապագա մայրիկներին նշանակում են թանկարժեք և անվտանգ պրոֆիլակտիկա, որը սակայն հաճախ իրեն չի արդարացնում: Իսկ պտղի ռեզուս-գործոնի որոշման համար այլընտրանքային տարբերակն (պտղի միզապարկի ծակումը) անվտանգ չէ երեխաների համար:

Հիշեցնենք, որ գիտնականները բազմիցս կապ են գտել ապագա մայրիկի ապրելակերպի և երեխայի սեռի միջև: Այս դեպքերում Էքսեթերի և Օքսֆորդի համալսարանների գիտնականների կողմից անցակցված հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ եթե կինը պտղի բեղմնավորման ընթացքում ցածր կալորիականությամբ դիետա է պահպանել, ապա հավանականությունը, որ ապագա երեխան աղջիկ կլինի մեծանում է:

Գիտնականների տվյալների համաձայն` հաճախ աղջիկ երեխաներ լույս աշխարհ բերում են այն նաև այն կանայք, որոնք երկարաժամկետ սթրեսների մեջ են եղել նախքան պտղի բեղմանվորումը:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (16.01.17)
Դիտումներ: 2810 | Տեգեր: անալիզի, մոր, սեռը, երեխայի, ապագա, Դարձել, շնորհիվ, որոշել, հնարավոր, Արյան | - Վարկանիշ -: 0.0/0