RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

«Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է». Գագիկ Ծառուկյան
 


 


   Ազատություն

«Ցանկացած մարդ պետք է պատկերացնի, որ իշխանություններն ու կառավարությունն է թելադրում խաղի կանոնները: Բոլորն էլ գիտեն՝ ով ինչով է զբաղվում, ինչ է տանում, ինչ է ներմուծում: Խաղի կանոնը դրած ա, մարդը ասում ա՝ ինչ ասել են, ես արել եմ: Հիմա խաղի կանոնը փոխվել է, բոլորը պետք է նոր խաղի կանոնով անեն: Նույնիսկ գիտեն, թե Սամվել Ալեքսանյանն ինչ է ուտում, ինչ է շնչում, ինչքան փող է աշխատում: Ինքն էլ ասում է, որ իրեն ասել են, իրեն թույլ են տվել, ինքն էլ այդպես արել է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Երևան սիթի» սուպերմարկետներում սկսված լայնածավալ ստուգումներին, հայտարարել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ստուգումներ են անցկացվում նաև իրեն պատկանող ընկերություններում, Գ. Ծառուկյանը պատասխանել է. «Ստուգել են, ստուգելու են, մեր դռները միշտ բաց են…Լրատվամիջոցներին լսելով՝ թվում է, որ Ծառուկյանը մենաշնորհային դիրքում է կամ արհեստական հարստացող է: Ծառուկյանը, եթե դրսից գումարներ չբերի, իր կառույցները բանկրոտի կգնան»,-ասել է նա՝ հավելելով. «Ամսական 900.000 դոլար հարկ եմ վճարում, էլ ստուգելը ո՞րն է»:

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (01.06.18) | Հեղինակ: Ազատություն
Դիտումներ: 1045 | Տեգեր: վճարում, ստուգելը, դոլար, էլ, հարկ, «Ամսական, եմ, է»., Ո՞րն, 900.000 | - Վարկանիշ -: 0.0/0