Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ամուսինը երեխաների աչքի առջև այրվող ծխախոտը հանգցրել է կնոջ ճակատին
 
 
Загрузка...


ՀՀ քաղաքացի Ռազմիկ Պապոյանին մեղադրանք է  առաջադրվել այն բանի համար, որ վերջինս 15.02.2013թ. ժամը 21.30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տարոն 4 Մեք. 18/13 բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ` Գոհար Պապոյանի հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, ապա ծխախոտի այրվող գլանակը սեղմելով հանգցրել է նրա ճակատին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 113հոդվածի 1-ին մասով:

Այս մասին մենք իմանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Գործը քննվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում` Մարինե Մելքոնյանի նախագահությամբ: 

Գործով տուժող Գոհար Պապոյանի նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներով պարզ է դարձել, որ Ռազմիկ Պապոյանի հետ համատեղ կյանքից ունի երեք երեխա: Մոտ մեկ տարուց ավել ամուսնու հետ վիճաբանելուց հետո գնացել է Օձուն գյուղում գտնվող իր հայրական տուն և բնակվել է այնտեղ: 2013թվականի փետրվարի 3-ին, կրկին եկել է Վանաձոր քաղաքի բնակարան և այնտեղ մնացել: Վերջին չորս տարվա ընթացքում իր և Ռազմիկի հարաբերությունները լարված են եղել, իրենք եղել են անհաշտ, ընտանիքում առաջացել են վիճաբանություններ, որի պատճառով էլ գնացել է իր հայրական տուն: 

Գործի քննությունն ավարտվել է  և դատարանը վճռել է  Ռ. Պապոյանին  մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 113հոդվածի 1-ին մասով և դատապարտել կալանքի 1/մեկ/ ամիս ժամկետով: Խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատարանը վճռել է նաև, որ պատիժը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում և ամբաստանյալի նկատմամբ  պետք է նշանակվի հարկադիր բուժում ալկոհոլիզմի դեմ:






Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.12.16) | Հեղինակ: yn.am W
Դիտումներ: 1907 | Տեգեր: ամուսինը, հանգցրել, երեխաների, աչքի, այրվող, Կնոջ, առջև, ճակատին, ծխախոտը | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...