Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Կանանց անկյուն - հարցեր սեքսոլոգին․ Ամուսինս գաղտնի նայում է էրոտիկ ֆիլմեր և կատարում մաստուրբացիա. դա նորմա՞լ է․․․
 
 
Загрузка...


Հարց` 

Մենք 9 տարի է ինչ ամուսնացած ենք, սակայն վերջերս հաճախ եմ նկատում, որ ամուսինս գաղտնի նայում է էրոտիկ ֆիլմեր և կատարում է մաստուրբացիա. ինձ հետ կամ չի կենակցում, կամ պահանջում է ինձ համար անընդունելի ինտիմ փոխհարաբերության ձևեր.արդյո՞ք դա նորմալ է:


 



Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը՝

Սեքսոլոգիական տեսանկյունից նորմալ է համարվում , երբ ամուսինները համատեղ են դիտում էրոտիկ ֆիլմեր, որոնց սցենարը և ինտիմ մերձեցման թույլատրելիության շրջանակը ընդունելի է ամուսիններից յուրաքանչյուրի համար. դա հաճախ հարստացնում,ստերեոտիպերից ազատում և առավել ամուր է դարձնում ամուսնական սեռական կյանքը: Ձեր դեպքում կարծես նկատելի է որոշակի սևեռում ( պաթոլոգիկ ֆիքսացիա)՝ էրոտիկ բնույթի ֆիլմերի դիտման և մաստուրբացիայի (մաստուրբացիայի ժամանակ ստացած օրգաստիկ զգացողությունները ենթագիտակցական մակարդակով խորացնում են այդ կախվածությունը) , ինչը, նախ այդ տարիքային խմբում և ամուսնացած լինելու պարագայում չի համարվում նորմա, և ամենակարևորը, որ այն դուրս է մղում , փոխարինում է ամուսնական ներդաշնակ սեռական փոխհարաբերություններին: Երբեմն ֆիլմերից (կամ այլ աղբյուրներից ) ստացած (հաճախ կեղծ) տեսողական, սեքսուալ, ձայնային տպավորությունները այնքան մեծ ազդեցություն են գործում անհատի վրա, որ ռեալ իրականության մեջ հանգեցնում են սպասումների (էքսպեկտացիաների) և իրական սեռական կյանքի միջև բախման: Ուստի անհրաժեշտ է կանխել սեքսուալ աններդաշնակության հետագա խորացումը, օգնել ամուսնուն հաղթահարել այդ կախվածությունը և վերականգնել վստահելի և ջերմ փոխհարաբերությունները:














Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.02.17)
Դիտումներ: 3605 | Տեգեր: ՖԻԼՄԵՐ, նայում, սեքսոլոգին․, կատարում, անկյուն, Կանանց, գաղտնի, Ամուսինս, հարցեր, էրոտիկ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...