RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ամենակարևոր փաստերը կարմրուկի մասին, որոնք պետք է իմանան բոլոր ծնողները
 


 


   medikforum.ru

Կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է: Վիրուսը «բնակվում» է վարկվածի քթի ու կոկոդի լորձաթաղանթում և տարածվում է հազի կամ փռշտոցի միջոցով: Ընդ որում՝ այն կարող է մոտ երկու ժամ պահպանել իր ակտիվությունը՝ հայտնվելով տարբեր իրերի վրա:

Կարմրուկի առաջին ախտանշանները նման են լինում գրիպի ախտանշաններին:  Վարակումից 7-14 օր անց հիվանդի մոտ նկատվում է բարձր ջերմություն, հազ, հարբուխ, աչքերի կարմրածություն ու արցունքահոսություն: Այս ախտանշանների ի հայտ գալուց 2-3 օր անց բերանի խոռոչում նկատվում են սպիտակ բծեր, որից հետո էլ՝ կարմիր ցան, որը համարվում է հիվանդության ամենաբնորոշ ախտանշանը:

Հիվանդությունը կարող է դառնալ լուրջ բարդությունների պատճառ, սակայն նման բարդություններ նկատվում են 1000 վարակվածից 1-3-ի մոտ: Այնուամենայնիվ՝ հարկ է հիշել, որ այդ բարդությունների շարքին են դասվում այնպիսի լուրջ խնդիրները, ինչպիսին են թոքաբորբն ու էնցեֆալիտը (գլխուղեղի բորբոքում), որոնք կարող ն հանգեցնել մահվան:

Կարմրուկն անբուժելի հիվանդություն է քանի որ պայմանավորված է վիրուսով, սակայն վիտամին A-ի ընդունումը կարող է զգալիորեն մեղմել հիվանդության ընթացքը: Սակայն կա կարմրուկի դեմ շատ արդյունավետ պատվաստանյութ, որը 99%-ով պաշտպանում է հիվանդությունից: Պատվաստանյութի առաջին չափաբաժինը սովորավար տրվում է 12-15 տարեկանում, իսկ երկրորդը՝ առաջինից 4 շաբաթ անց: Սակայն հարկ է հիշել, որ պատվաստվել կարելի է անգամ հասուն տարիքում:

Բժիշկները նախազգուշացնում են, որ պատվաստանյութից հրաժարվելը կարող է դառնալ հիվանդության տարածման պատճառ: Ընդ որում՝ տեսականորեն կարմրուկից կարելի է լիովին ազատվել և Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հույս ունեն մինչև 2020 թվականը հասնել այս արդյունքին:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.06.18) | Հեղինակ: medikforum.ru
Դիտումներ: 771 | Տեգեր: մասին, փաստերը, պետք, ամենակարևոր, կարմրուկի, իմանան, բոլոր, որոնք, ծնողները | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...