RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ամեն ինչ հավկիթի սպիտակուցի և դեղնուցի օգտակար ու վնասակար հատկությունների մասին
 


 


   

Կան մի քանի վիճելի հարցեր, որոնք երբեք չեն ունենա միանշանակ պատասխան:  Այդպիսի հարցերից մեկն էլ հավկիթի օգտակար կամ վնասակար լինելու հարցն է: Տարբեր մարդկանց մոտ կարծիքները տարբեր են, մասնագետները նույնպես տարակարծիք են:  Մի մասն ասում է, որ այն նույնքան վտանգավոր է, որքան  ծխախոտը, մյուսների կարծիքով հավկիթը պարունակում է որոշակի միկրոէլեմենտներ, որոնք այնուամենայնիվ անհրաժեշտ են մեր օրգանիզմին:

Ահա հավկիթի օգտակար և վնասակար հատկանիշները:

Դեղնուց

Դեղնուցի վնասակար բաղադրիչները երկուսն են՝ խոլեստերինը և ճարպերը: Սկզբում պետք է  հասկականք, թե ինչ չափաբաժնով խոլեստերին ենք ընդունում դեղնուց ուտելիս:  Խոլեստերինի մեծ քանակությունն իրականում կարող է վնասակար լինել օրգանիզմի համար: Այն յուրաքանչյուր օր մեր օրգանիզմին անհրաժեշտ է շատ փոքր քանակությամբ: Նորմայում օրվա ընթացքում սննդակարգում ներառված խոլեստերինի քանակը  կարող է լինել 300 մգ:  Դա համապատասխանում է հավկիթի երկու դեղնուցի մեջ պարունակովող խոլեստերինի քանակին: Պետք է չմոռանանք, որ խոլեստերինի որոշակի չափաբաժին կա նաև մյուս մթերքների մեջ:  

Ընդ որում, սննդատեսակների մեջ այն պարունակվում է 50-100 մգ չափով, որը օրգանիզմին որևէ ձևով չի վնասի: Հավկիթի դեղնուցն իր մեջ պարունակում է է նաև որոշակի քանակությամբ ճարպեր, որոնց  կարիքը նույնպես օրգանիզմն ունի: Միջին չափի դեղնուցն իր մեջ պարունակում է 5 գրամ ճարպ, որը մոտավորապես կազմում է օրվա ճարպերի ընդունման կանանց մոտ 5 %-ը, իսկ տղամարդկանց մոտ՝ 3 %: Հավկիթի դեղնուցն իրականում այդքան էլ  վնասակար չէ մեր օրգանիզմի համար, եթե այն ուտում ենք սահմանափակ քանակությամբ:

Սպիտակուց

Քիչ կալորիական է հավկիթի սպիտակուցը: Այն օրգանիզմի համար անհրաժեշտ է հատկապես նյարդային համակարգի ազդակների փոխանցման, բջիջների ստեղծման, հորմոնների, լեղու և ոսկորների ձևավորման համար:1-6 տարեկան երեխաներին բժիշկները խորհուրդ են տալիս շաբաթական ուտել 1-2 հավկիթ, իսկ մեծահասակներին՝ Հավկիթի սպիտակուցն ու դեղնուցն ունեն անփոխարինելի ամինաթթուներ, 12 վիտամին և բազմաթիվ միկրոէլեմենտներ, այդ թվում և հզոր հակաօքսիդանտ՝ սելեն, ինչպես նաև կալցիումի և երկաթի օրական 3% նորման: 

Այն մարդիկ, ովքեր պարբերաբար հավկիթ են օգտագործում սննդակարգում, նրանց մոտ շատ քիչ է օնկոլոգիական, Ալցգեյմերի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, նրանց մոտ հազվադեպ են լինում ոսկորների հետ կապված խնդիրներ, իսկ ատամներն ավելի ամուր են:

Վերջերս մասնագետները եկել են այն եզրահանգման, որ  նրանք, ովքեր ձու են ուտում նախաճաշին, 65 տոկոս ավել քաշ են կորցնում, քան նրանք, ովքեր նախաճաշին օգտագործում են նույն կալորիականությամբ այլ սնունդ: Կերեք նաեւ դեղնուցը: 

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ դեղնուցի ճարպը կարեւոր է հագեցվածության զգացողություն ապահովելու համար: Հավկիթի հանքային աղերի եւ սննդանյութերի օգտակար հատկությունները գերազանցում են նրա խոլեստերինի ազդեցությանը: Մասնագետներն ասում են, որ պետք չէ չարաշահել հավկիթի օգտագործումը մեր սննդակարգում, սակայն նաև խորհուրդ չի տրվում հրաժարվել այս հրաշալի մթերքից: Մեկ ձուն պարունակում է 100 կալորիա, իսկ ձվիդեղնուցը` 300 մգ խոլեստերին: Ընդհանուր առմամբ՝ օրական խոլեստերինի օգտագործումը չպետք է գերազանցի 300 մգ-ը:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (20.05.18)
Դիտումներ: 526 | Տեգեր: ԻՆՉ, դեղնուցի, վնասակար, Ամեն, մասին, Ու, օգտակար, սպիտակուցի, հատկությունների, հավկիթի | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |