RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

Ալկոհոլի ազդեցությունը օրգանիզմի վրա. 5 օրգաններ, որոնք նկատելի վնաս են կրում
 


 


   NEWS.am Medicine

Չափավոր օգտագործման դեպքում, ալկոհոլը գրեթե ոչ մի ազդեցություն չի թողնի ձեր օրգանիզմի վրա, հիշեցնում է Medical Daily-ն: Սակայն, երբ չարաշահում եք, հետեւանքները կարող են աղետալի լինել: Ալկոհոլի չարաշահման եւ ալկոհոլային կախվածության ամերիկյան ինստիտուտի տվյալներով, մեծ քանակությամբ սպիրտը քաղցկեղի բազմաթիվ տեսակներ հրահրելու հատկություն ունի:

Մահաբեր հիվանդությունը, մասնավորապես կարող է ձեր բերանը, կերակրափողը, կոկորդը, լյարդը կամ կրծքագեղձը ախտահարել: Բացի այդ, ալկոհոլի չարաշահումը մարդու օրգանիզմի գրեթե բոլոր օրգաններին կարող է նկատելի նկատելի վնաս պատճառել: Ստորեւ դրանցից հինգն ենք ներկայացնում.

1. Սիրտ

Բոլորս տեղյակ ենք, որ վերջերս իրականացված մի շարք հետազոտություններ այն եզրահանգման են բերել, որ մի բաժակ կարմիր գինին, իր բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտների հաշվին, կարող է սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկի նվազեցման բերել: Սակայն ի՞նչ կպատահի, եթե մեկ բաժակը մեկ շիշ դառնա: Ժամանակի ընթացքում այն կթուլացնի սրտի մկանները եւ արյան շրջանառության խանգարումներ կպատճառի: Ալկոհոլ չարաշահողներից եւ ալկոհոլային կախվածություն ունեցողներից շատերը ծանոթ են կարդիոմիոպաթիա կոչվող վիճակին, երբ սիրտը սկսում է ընդլայնվել ու սեղմվել: Այն ընդհատվող շնչառությամբ, սրտի առիթմիայով (անկանոն աշխատանք), հոգնածությամբ, լյարդի ընդլայնմամբ եւ անդադար հազով է զուգորդվում:  Ալկոհոլի չարաշահումը կարող է նաեւ սրտի կաթվածի, ինսուլտի եւ հիպերտենզիայի հանգեցնել:

2. Ուղեղ

Էյֆորիայի զգացումից բացի, ալկոհոլային խմիչքները կարող է նաեւ խիստ բացասական ազդեցություն ունենալ ուղեղի վրա: Դրանց մեջ առկա էթանոլ սպիրտը, նյարդային հաղորդիչների միջեւ տեղեկատվական կապը դանդաղեցնելու կարողության շնորհիվ, լուրջ սպառնալիք է ներկայացնում օրգանի բազմաթիվ հատվածների համար: Նյարդային հաղորդիչներին պարբերաբար պատճառված վնասը կարող է պահվածքի եւ տրամադրության փոփոխությունների` դեպրեսիայի, հիշողության կորստի հանգեցնել: Իսկ ահա, թերսնման պարագայում, Վերնիկ-Կորսակովի համախտանիշը` «խոնավ ուղեղ» կարող է ի հայտ գալ, որի ախտանշաններից են դեպրեսիան, զգայախաբությունը, մկանների կոորդինացիայի կորուստը եւ նոր հիշողություններ կազմավորելու անկարողությունը: 

3. Լյարդ

Մարդիկ լյարդի կարեւորությունը թերագնահատելու հակում ունեն: Եւ այնուամենայնիվ, ալկոհոլային կախվածություն ունեցողներից շատերը կհուշեն, թե ինչ գործառույթներ է այդ օրգանը իրականացնում: Խոսքը մարսողության կարգավորման, սնուցիչների կլանման, վարակների վերահսկման եւ օրգանիզմից թունավոր նյութերի արտազատման մասին է: ԱՄՆ ավելի քան 2 մլն բնակիչներ ներկայումս լյարդի` ալկոհոլի չարաշահմամբ հրահրված հիվանդություններով են տառապում: Բավական է ասել, որ 2009թ. մահացության պատճառների վարկանիշային ցուցակում լյարդի ցեռոզը 12-րդ հորիզոնականն է գրավել: Մեկ այլ ցուցանիշ եւս. Միացյալ Նահանգներում օրգանի փոխպատվաստման սպասող 3 հիվանդներից մեկը ալկոհոլի չարաշահման արդյունքում է աղետալի վիճակում հայտնվել: 


Շարունակությունը՝ այստեղ.



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (16.07.18) | Հեղինակ: NEWS.am Medicine
Դիտումներ: 777 | Տեգեր: օրգանիզմի, ազդեցությունը, վնաս, օրգաններ, ալկոհոլի, վրա., նկատելի, որոնք, Են, կրում | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |