Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Ակտիվ սեռական կյանքի համար նպաստավոր լավագույն և վատագույն մթերքները
 
 
Загрузка...


 

Հարաբերությունների սկզբնական փուլում սիրահարված զույգին ոչիչ անհրաժեշտ չէ ինտիմ ցանկության առաջացման համար, բացի առանձնանալու հնարավորությունից: Սակայն տարիների հետ ստիպված եք դառնալ ավելի հնարամիտ:

Փորձագետները կազմել են այն մթերքների ցանկը, որոնք կարող են մեծացնել կամ նվազեցնել սեռական ցանկությունը:


Ելակ
Հրաշալի հատապտուղ է լիբիդոն բարձրացնելու համար: Ապահովում է արյան լավ շրջանառություն, ինչը կարևոր է լիարժեք սեքսուալ հարաբերության համար թե կանանց, թե տղամարդկանց համար: Ավելին` ելակում պարունակվում է մեծ քանակությամբ С վիտամին, որը մեծացնում է սպեմատոզոիդների քանակը:


Ալկոհոլ
Թեև մեկ շիշ գինին և մոմերը ռոմանտիկ երեկոյի անքակտելի մասն են, ալկոհոլը վատ է անդրադառնում սեքսի վրա: Սպիրտայինի ավելցուկը նվազեցնում է սեքսուալ ցանկությունը և մարմնի զգացականությունը, ինչպես նաև` երբեմն մարդկանց մղում է սեքսի վտանգավոր դրսևորումների:


Ավոկադո
Е վիտամինով հարուստ հրաշալի խթանիչ է և ապահովում է արյան լավ շրջանառություն, ինչը բարձրացնում է լիբիդոն: Ավոկադոն օգտակար է սրտի համար, իսկ սրտային խնդիրներ ունեցող տղամարդկանց մոտ գրգռվելու հատկությունը նվազում է երկու անգամ:


Սթեյք
Մսի մեջ շատ են ցինկը և սպիտակուցները, ինչպես նաև հագեցված է ճարպերով և խոլեստերինով, որոնք նեղացնում են երակները: Իսկ դա վատ է անդրադառնում լիբիդոյի վրա: Վեջապես` գիտնականներ ապացուցել են, որ մսի պարբերաբար օգտագործումը մարդու մարմնի հոտը դարձնում է պահաս հաճելի:


Կարտոֆիլ
Հարուստ է կալցիումով, որը պայքարում է արյան ճնշման բարձրացման դեմ: Իսկ հիպերտոնիկների մոտ մեծ է գրգռվելու հատկության նվազման հավանականությունը: Այնպես որ` կարտոֆիլն ուժեղացնում է սեռական ցանկությունը:


Տապակած սնունդ
Տապակած մթերքը և արագ սննդի արտադրանքը պարունակում են մեծ թվով «վատ» ճարպեր, որոնք խախտում են արյան շրջանառությունը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (13.09.16) | Հեղինակ: Լadynews.am W
Դիտումներ: 2107 | Տեգեր: ԼԱՎԱԳՈՒՅՆ, կյանքի, Ակտիվ, վատագույն, նպաստավոր, ՀԱՄԱՐ, մթերքները, սեռական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...