Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 20.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Սիրված Աջարական խաչապուրիի բաղադրատոմսը (տեսանյութ)
 
 
Загрузка...


Բաղադրությունը`

Խմորի համար՝
Ալյուր 300 գրամ
Կաթ 200 մլ
Չոր խմորիչ 6 գրամ
1/2 հատ ձու
Շաքարավազ 1/2 թեյի գդալ
Աղ 3/4 ճաշի գդալ

Միջուկի համար՝

Քերած պանիր՝ 200 գրամ (սուլուգունի կամ ցանկացած այլ)
Ձու 2 հատ

Բուսայուղ 1/2 ճաշի գդալ
Ձու 5 հատ
Կարագ

Պատրաստման եղանակը ՝

Բաղադրիչները նախատեսված են 5 հատ ձեռքի չափով խաչապուրիի համար:

Խառնել խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, հունցել փափուկ և միատարր հարթ խմոր:

Խմորը բաժանել 5 հավասար մասի և կլորացնելով գունդ սարքել:

Գրտնակով օվալաձև բացել առաջին գունդը: Ռուլետի նման փաթաթել 2 կողմից, ինչպես ցույց է տրված նկարում, ապա սեղմելով և թեքելով կպցնել ծայրի մասերը:

Տեղափոխել ջեռոցի տապակի վրա, որը նախապես պետք է պատել պերգամենտային թղթով: Այնուհետև խմորի 2 փաթափված մասերը ձգելով բացել, որպեսզի խմորը նավակի տեսք ստանա:

Կես ձուն հարել, ապա քսել խմորի ամբողջ մակերեսի վրա: Քերած պանիրը խառնել միջուկի համար նախատեսված 2 ձվի հետ:

Ստացված ՛՛նավակի՛՛ մեջ լցնել պանրի 1/5-րդ մասը և տեղափոխել ջեռոց եփվելու 10րոպե 200աստիճանում մինչև խմորի ոսկեգույն դառնալը: Այնուհետև հանել խաչապուրին ջեռոցից, դանակով փոս անել պանիրի մեջտեղում, վրան կոտրել 1 հատ ձու և տեղափոխել ջեռոց ևս 5րոպեով:

Արդեն պատրաստի խաչապուրին հանել ջեռոցից, վրան դնել 1 փոքրիկ կտոր կարագ և անմիջապես անցնել համտեսելուն:

Նույնը կատարել խմորի մյուս 4 գնդերի հետ:





 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (16.09.16) | Հեղինակ: Utem.am W
Դիտումներ: 3328 | Տեգեր: բաղադրատոմսը, (տեսանյութ), խաչապուրիի, Աջարական, ՍԻՐՎԱԾ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...