Загрузка...
Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Վայ մամա ջան... այս կինը երկար ժամանակ ուներ 340 կգ քաշ. ինչը օգնեց նրան դառնալ անճանաչելի
 
 
Загрузка...


EnterTrain-ը ներկայացրել է ամերիկուհի Միլա Քլարքին ԱՄՆ Թենեսի նահանգից, ով ամբողջ կյանում գիրուկ էր, տարիների ընթացքում խնդիրը սրվեց:

Խնդիրը կրիտիկական դարձավ մի քանի տարի առաջ, երբ ճարպակալման պատճառով Միլան այլևս չկարողացավ վեր կենալ անկողնուց:

Այդ ժամանկից 5 երեխաների մայրը պառկած էր:

Սակայն երեխաներից ամաչելը և իր վիճակի բարդությունը հասկանալը կնոջը դրդեցին խնդրի լուծում փնտրել:

Այդ ժամանակից մեկ տարուց ավել անցավ, իրավիճակը զգալիորեն փոխվեց:

Միլայի խոսքով՝ արագ սննդի նկատմամբ սերը դեռ մանկուց էր առաջացել:

Կնոջ մայրը մշտապես զբաղված էր և դստերը լիարժեք մեծացնելու հնարավորության բացակայությունը փոխհատուցելու համար նրա համար տարբեր քաղցրեղեն էր գնում:

Մինչև վերջերս Քլարքն ապրում էր սեփական տանը ամուսնու և 5 երեխաների հետ՝ տարիներ շարունակ անկողնուց վեր չկենալով:

Անկողնուն գամված կինը հոգատար ընտանիք ուներ: Հավատարիմ ամուսինը և 5 երեխաները հոգ էին տանում նրա մասին:

Այդ 5 երեխաներից միայն մեկն էր կնոջ հարազատ երեխան: Ավելորդ քաշի պատճառով ծննդաբերությունը Քլարքի համար լուրջ վտանգ էր դարձել, ուստի նրանք 4 երեխա որդեգրեցին:

Միլայի համար բեկումնային պահ եղավ, երբ ամուսինը սրտի կաթված ստացավ: Ճարպակալման պատճառով Միլան նույնիսկ չէր կարողանում մահացող սիրելիին այցելել հիվանդանոցում:

Այդ ժամանակ Քլարքը որոշեց փոխել կյանքը: Պարզվեց՝ դա հեշտ չէր:

Կինը մի քանի օր պատրաստվում էր ուղևորությանը: Հսկայական դժվարությամբ անկողնուց տեղափոխվելով հաշմանդամի սայլակի վրա՝ նա գնաց առաջնակարգ մասնագետի մոտ:

Բժիշկը կնոջը հատուկ դիետա նշանակեց և խորհուրդ տվեց որոշ ժամանակ հիվանդանոցում անցկացնել:

2 ամիս անց հիվանդը 39 կիլոգրամով նիհարեց և իրեն ավելի լավ էր զգում:

Բժշկի նշանակած ֆիզիոթերապիայի արդյունքում Միլան կարողացավ առաջին անգամ ոտքի կանգնել:

Որոշ ժամանակ անց Քլարքը վիրահատվեց: Վիրահատությունն առանց բարդությունների անցավ:

Նախագծի վերջում կինը 216 կգ էր կշռում:

Հիմա նա գիտի, որ նիհարել հնարավոր է և չի պատրաստվում նահանջել:

Այսօր Միլան շատ ավելի լավ տեսք ունի, քան նախկինում:

Նա նախկինի պես քիչ է տնից դուրս գալիս, բայց այլևս անկողնուն գամված չէ:

Հիմա նա հանգիստ աշխատում է տնից համացանցի միջոցով:





 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (06.07.17)
Դիտումներ: 1438 | Տեգեր: ժամանակ, Այս, երկար, Կինը, Վայ, ջան..., կգ, ուներ, 340, մամա | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...