Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


Սա Գյումրին է. աղջիկը փոշմանել է, բայց իրեն անհաջող «փախցրած» երիտասարդն ազատազրկվեց
 
 
Загрузка...


Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Դատարանը ժամանակ էր տվել աղջկա առևանգման համար մեղադրվող երիտասարդ ամբաստանյալին ու տուժող աղջկան, որ ցանկության դեպքում կոնկրետ քայլեր կատարեն՝ իրենց ամուսնության գրանցման համար: Բայց այս պատմությունը «հեփի էնդ» չունեցավ…

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մովսեսյանի նախագահությամբ:

Գյումրիում տնակային պայմաններում ապրող 24-ամյա Արթուրը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, համարվում է քաղաքացիություն չունեցող անձ՝ նա դեռ անձնագիր «չի հանել»:

Արթուրը մեղադրվել է աղջկա բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մանուկյանը 2014 թվականի հունիսի 26-ին, ժամը 13-ի սահմաններում իր բարեկամ Գոչայի հետ Մոնա (անունը փոխված է) Պ.-ին առևանգելու նպատակով անհայտ մակնիշի ու պետհամարանիշի մեքենայով մոտեցել է Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտան հատել ցանկացող աղջկան ու նրա ընկերուհուն:

Արթուրը հետևից մոտեցել է Մոնային, բռնություն գործադրելով՝ մի ձեռքով բռնել է աղջկա ուսից, մյուս ձեռքով՝ գոտկատեղից, մոտեցրել է մեքենայի հետևի աջ դռանը:

Գոչան մեքենայի հետևի նստատեղից բռնել է Մոնային, քաշել է մեքենայի մեջ:

Բացահայտ առևանգել են աղջկան, տեղափոխել նրա կամքին հակառակ:

Սակայն աղջիկը դիմադրել է, մեքենայից չի իջել, ստիպված են եղել նրան վերադարձնել տուն:

Արթուրի հանցընկեր Գոչայի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Արթուր Մանուկյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նա պնդել է նախաքննական ցուցմունքները, որոնցում հայտնել էր, թե Գյումրիում ապրում է իր ընտանիքի հետ, իր «ՎԱԶ-2106» մեքենան ծառայեցնում է որպես տաքսի:

2014 թվականի ապրիլին տեսել է Մոնային, հավանել է, ցանկացել է շփվել հետը:

Մոնան մերժել է առաջարկը: Պատճառաբանել է, թե սովորում է, դեռ ամուսնության նպատակ չունի:
Ինքը երկու անգամ մոտեցել է նրան, ծաղիկներ ու փափուկ խաղալիք է նվիրել:

Հունիսին իր տատիկին ասել է, որ մի աղջկա է հավանել, ուզում է ամուսնանալ:

Տատիկը կանչել է Վրաստանում ապրող ազգականուհուն, ով Գյումրի է եկել որդու՝ Գոչայի հետ:

Իրենք գնացել են Մոնայի տուն, խնդրել են նրա ձեռքը, բայց աղջկա ծնողները մերժել են:

Դեպքի օրը՝ հունիսի 26-ին, ինքը Գոչային ասել է, թե ուզում է Մոնային մի տեղ տանել, խոսել ամուսնության մասին:

Գնացել են քոլեջի մոտ, սպասել են Մոնային:

Ժամը 13-ի սահմաններում Մոնան ընկերուհու հետ դուրս է եկել քոլեջից: Իրենք հետևել են նրանց:

Գորկու փողոցում Գոչան ինչ-որ տեղ է գնացել, իսկ ինքը շարունակել է հետևել Մոնային, զանգել է Գոչային ու խնդրել է մի պատահական տաքսիով մոտենալ:

Գոչան տաքսի է վարձել ու Հաղթանակի պողոտայում մոտեցել է իրեն:

Ինքը նստել է մեքենայի հետնամասում, Գոչան՝ վարորդի կողքին:

Մեքենայով առաջ են շարժվել ու մեքենան կանգնեցրել են Մոնայի կողքին: Ինքն իջել է, մոտեցել է աղջկան ու առաջարկել է իր հետ մի տեղ գնալ ու զրուցել ամուսնության մասին:
Մոնան մերժել է:

Ինքը համոզել է նրան, նստեցրել է մեքենա, միասին գնացել են Երազգավորս գյուղ: Ինքն առաջարկել է, որ Մոնան իջնի մեքենայից, շփվի իր հետ, բայց նա չի ցանկացել անգամ մեքենայից իջնել:

Ինքը զանգել է իր տատիկին, կանչել է գյուղ:

Տատիկն ու Գոչայի մայրը եկել են Երազգավորս: Բոլորը միասին փորձել են համոզել, որ Մոնան իջնի մեքենայից, բայց նա չի իջել:

Համոզվելով, որ Մոնան չի ցանկանում իր հետ շփվել, նույն տաքսիով նրան վերադարձրել են Գյումրի՝ տուն:

Արթուրը պնդել է, թե ինքը Մոնային չի առևանգել, նրա նկատմամբ բռնի գործողություն չի կատարել:

Տուժող աղջիկը հայտնել է, որ ինքը մի քանի անգամ մերժել է Արթուրի առաջարկները, չի ցանկացել նրա հետ շփվել, ամուսնանալ:

Դեպքի օրը մի սպիտակ մեքենա կանգնել է իր կողքին, Արթուրն իջել ու մոտեցել է իրեն: Առաջարկել է մեքենա նստել, ինքը մերժել է: Նա իր գոտկատեղից բռնելով՝ իր կամքին հակառակ իրեն տարել է դեպի մեքենան:

Գնացել են իրեն անծանոթ մի գյուղ: Մի տան մոտ կանգնել են: Արթուրը սկսել է համոզել, որ ինքն իջնի մեքենայից, բայց ինքը մերժել է:

Քիչ անց եկել են Արթուրի տատն ու մի կին: Նրանք էլ են փորձել իրեն համոզել: Ինքը բոլորին մերժել է, մեքենայից չի իջել:

Նույն մեքենայով, որով առևանգել էին, Արթուրի տատն ու բարեկամուհին իրեն տուն են տարել:

Տուժողը հայտնել է, որ բողոք ու պահանջ չունի: Նա իր ցուցմունքը պնդել է Արթուրի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Արթուր Մանուկյանը մեղավոր է ճանաչվել տուժող աղջկա բացահայտ առևանգման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հոկտեմբերի 11-ից:

Անազատության մեջ գտնվող ամբաստանյալի շահերի պաշտպանը իր վերաքննիչ բողոքով խնդրել է անմեղ ճանաչել Արթուրին, իսկ նրա մեղավորությունը հաստատված գնահատելու դեպքում պատժի մասով փոփոխել դատավճիռը, սահմանել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, Արթուրի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, նրան իրական ազատազրկման չդատապարտել և անհապաղ ազատ արձակել դատարանի դահլիճում:

Վերաքննիչ քրեական դատարանում Մոնան դիմումներ ներկայացրեց իր և իր հայրիկի կողմից:

Դրանցում նշված էր, որ աղջիկը ներել է Արթուրին, ավելին, հասկացել է, որ նրա նկատմամբ անտարբեր չէ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ ու խնդրում է, որ Արթուրը ազատվի ազատազրկման ձևով պատժի կրումից:

Դատարանի հարցին աղջիկը պատասխանեց, թե պատրաստ է մինչև անգամ Արթուրին 4 տարի սպասել: Դեպքի օրը դիմադրել է, մեքենայից չի իջել՝ ծնողներից վախենալով, ծնողները համաձայն չէին, որ ինքն ու Արթուրը ամուսնանան: Հիմա նրանք համաձայն են: Աղջիկը նույնիսկ վերաքննիչի դատավորների առաջ ինքնաբուխ լաց եղավ աղջկական առեղծվածային արցունքներով…

Քանի որ ամբաստանյալը անձնագիր չունի, երիտասարդները չեն կարողացել ամուսնության հարցով դիմել պատկան մարմիններին՝ այսպիսին էր պաշտպանական կողմի բացատրությունը:

Անձնագիր հանելու հարցով ամբաստանյալը դիմել էր կալանավայրի ադմինիստրացիային…

Պաշտպանական կողմի միջնորդությամբ վերաքննիչ դատարանը գործի քննությունը հետաձգեց, ժամանակ տվեց, որ կողմը հնարավոր բոլոր փաստաթղթերը հավաքի ու ներկայացնի դատարան, դատարանն էլ համոզվի, որ ամբաստանյալն ու տուժողը իրապես ամուսնանում են…

Մեկ ամիս անց, սակայն, վերաքննիչ դատարանի նիստին պաշտպանական կողմը ներկայացավ… առանց խոստացված փաստաթղթերի: Նիստին չէր ներկայացել նաև տուժող աղջիկը:

Դատարանը նախորդ նիստում պաշտպանական կողմի հնչեցրած հավաստիացումները անարժանահավատ գնահատեց, տուժող աղջկա հավաստիացումներն էլ՝ ամբաստանյալին օգնելու փորձ:

Չկայացված ամուսնության, տուժողի՝ այլևս դատարան չներկայանալու պայմաններում դատարանը մերժեց պաշտպանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 4 տարի ազատազրկումով:

Ամուսնության նպատակով աղջկա առևանգման համար մեղադրվողներից շատերի նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվում: Բայց մեղադրվողների փոքր մասը, այդ թվում՝ Արթուրը, այնուամենայնիվ, դատապարտվում են իրական ազատազրկման ու իրական պատիժ են կրում՝ այլոց համար դաս դառնալով, որ հանցավոր արարքի կատարմամբ, մարդու առևանգմամբ չդնեն նոր ընտանիքի հիմքը:

Աղբյուրը:
 





Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (16.12.16)
Դիտումներ: 2551 | Տեգեր: անհաջող, աղջիկը, «Փախցրած», իրեն, ՍԱ, բայց, է., Գյումրին, երիտասարդն, փոշմանել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...