Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

8 մթերք, որոնք կնպաստեն նյութափոխանակությանը
 


 


   

Նյութափոխանակությունը օրգանիզմի հիմքն է: Քիմիական միացությունների այն խումբն է, որը ապահովում է օրգանիզմի կենսականությունը, կյանք է տալիս բջիջներին և նպաստում է դրանց զարգացմանը: Այս բարդ բացատրությունից հետո, ավելի պարզ. Նյութափոխանակությունը նպաստում է ամբողջ օրգանիզմի աճին, դրա ճիշտ զարգացմանը, ներքին օրգանների առողջ աշխատանքին և լավ ինքնազգացողությանը:

Նյութափոխանակության բարելավման գլխավոր գրավականը ճիշտ սննդակարգն է: Այն մթերքները, որոնք չեն պարունակում վտանգավոր նյութեր ու հավելումներ: Նյութափոխանակության խախտման պատճառներ կարող են լինել  ժառանգականությունը և օրգանական հիվանդությունները: Ահա ներկայացնում է այն մթեքրները, որոնք կնպաստեն ձեր օրգանիզմի ճիշտ նյութափոխանակությանը:
 

Գրեյփֆրութ, նարինջ, կիտրոն

Այն ցիտրուսները, որոնք ունեն վառ արտահայտված գունավորում ուժեղ խթանիչներ են նյութափոխանակության համար: Նրանք նպաստում են օրգանիզմի մետաբոլիզմին, միկրոէլեմենտների և վիտամինների որոշակի խմբի շնորհիվ: Ցիտրուսային մրգերի պարբերական օգտագործումը նպաստում է մարսողությանը և դրա արդյունքում նաև օրգանիզմի ամբողջական նյութափոխանակությանը:


Կանաչ թեյ

Առավոտյան խմած կանաչ թեյը օրգանիզմին ստիպում է օրգանիզմի նյութափոխանակության ուժեղացված ռեժիմով աշխատանքին: կանաչ թեյը նպաստում է օրգանիզմում գլյուկոզայի մակարդակի կարգավորմանը և թեթևության զգացողություն է առաջացնում որովայնում ու ստամոքսում: Միաժամանակ կանաչ թեյը իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և չեզոքացնում է անպետք ճարպերը:


Կաթնամթերք

Կալցիի պակասը-իսկական վտանգ է օրգանիզմի նյութափոխանակության համար: Եթե չեք օգտագործում կաթնամթերք խթանում է օրգանիզմում կալցիտրիոլ հորմոնի արտադրմանը: Այդ հորմոնը դադարեցնում է անպետք ճարպերի վերամշակումն և օրգանիզմից դուրսբերումը: Սակայն պետք էչէ օգտագործել բարձր յուղայնությամբ կաթնամթերք:


Նուշ

Նուշի օգտակարությանմասին վաղուց է հայտնի: Այն պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր և վիտամիններ, կարգավորում է նյութափոխանակությանը և դրական է ազդնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:


Հնդկահավի միս

Հնդկահավը բնական սպիտակուցի լավագույն օրինակն է: Հնդկահավի մսի օգտագործումը ապահովում է վիտամին B-ի գրեթե ամբողջ խումբը:


Խնձոր

Խնձորը ճարպերը այրող լավագույն միրգն է: Այն միաժամանակ նպաստում է նյութափոխանակությանը արագացմանը: Որպեսզի այն արդյունավետ լինի հարկավոր է ուտել օրը 4-5 խնձոր:


Լոբի

Լոբին հարուստ է հանքային նյութերով` մագնիմ, կալիում, երկաթ, որոնք ինսուլինային էֆեկտ ունեն օրգանիզմի համար:


Բրոկոլի

Բրոկոլին նույնպես արագացնում է նյութափոխանակությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C ու կալցիի, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության գործընթացի արդյունավետության համար:





Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 28.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (28.04.18)
Դիտումներ: 511 | Տեգեր: մթերք, կնպաստեն, նյութափոխանակությանը, որոնք | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...