Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


7 շատ արդյունավետ ժողովրդական միջոց եղունգների սնկային հիվանդությունները բուժելու համար
 
 
Загрузка...


Եղունգների սնկային հիվանդությունը շատ մեծ անախորժություն է, հատկապես, եթե հիվանդը երկար ժամանակ չի դիմում բժշկի կամ չի սկսում ինքնուրույն բուժվել: Սնկային հիվանդության արդյունքում եղունգը դառնում է տձև, դեղնավուն երանգով, հաստ ու անհարթ: Գոյություն ունեն սնկային հիվանդությունների բուժման բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք, չնայած արդյունավետությանը, վնասում են լյադին ու ունենում են ժամանակավոր ազդեցություն:

Սակայն կան նաև ժողովրդական բնական միջոցներ, որոնք կօգնեն հաջողությամբ ազատվել այս խնդրից: Ամենակարևորը բուժումը ժամանակին սկսելն է: Չի կարելի թույլ տալ հիվանդության հետագա զարգացումը՝ մտածելով, որ այն կարող է անցնել նույնիսկ առանց միջամտության: Որքան շուտ սկսվի բուժումը, այնքան շուտ կվերանա խնդիրը:

Ձեզ ենք ներկայացնում եղունգների սնկային հիվանդության բուժման 7 արդյունավետ միջոց:

 

1-ին բաղադրատոմս

Վերցնել 200 գրամ տարողությամբ մաքուր տարրա և լցնել այն քացախով: Քացախի մեջ դնել հում հավկիթ և թողնել տարրան մութ ու սառը վայրում մինչև հավկիթն ամբողջությամբ լուծվի քացախի մեջ (ձվի թաղանթը դեն նետել): Հեղուկը տեղափոխել մաքուր չոր տարրայի մեջ և օգտագործել օրական 2 անգամ՝ քսելով հիվանդ եղունգներին:

Բուժումը կարող է տևել մինչև 3 շաբաթ (հիվանդության ախտանշանները պետք է վերանան): Հիվանդության առաջացումը կանխելու համար կարելի է շաբաթական մեկ անգամ մշակել եղունգներն այս լուծույթով:


2-րդ բաղադրատոմս

Եղունգի սնկային հիվանդությունից 3 օրում ազատվելու համար անհրաժեշտ է գոլորշիով փափկեցրած հիվանդ մաշկը օրական 2 անգամ մշակել քացախով:


3-րդ բաղադրատոմս

Անհրաժեշտ է եփել թունդ սուրճ և առանց նստվածքը խառնելու, ոտքերը պահել դրա գոլորշու վրա: Այս միջոցը ոչ միայն արդյունավետ կերպով բուժում է եղունգի սնկային հիվանդությունը, այլև մեղմացնում է ոտնաթաթերի ցավը:


4-րդ բաղադրատոմս

Յոդը նույնպես շատ արդյունավետ միջոց է եղունգի սնկային հիվանդությունից ազատվելու համար: Անհրաժեշտ է հնարավորինս կարճ կտրել եղունգը, ոտքերը գոլորշիով փափկեցնել և յոդը զգուշությամբ կաթեցնել եղունգի տակ: Այս միջոցով 5-10 օրում կարելի է ամբողջությամբ բուժել եղունգը:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru

Շարունակությունը՝ Med.tert.am-ում:








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.12.16)
Դիտումներ: 8427 | Տեգեր: հիվանդությունները, ժողովրդական, շատ, ՀԱՄԱՐ, Սնկային, միջոց, արդյունավետ, եղունգների, բուժելու | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...