/Ամենաընթերցվող նյութերից - 7 օգտակար խորհուրդներ, թե ինչպես հաշտվել սիրելիի հետ վիճաբանությունից հետո " />


Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


7 օգտակար խորհուրդներ, թե ինչպես հաշտվել սիրելիի հետ վիճաբանությունից հետո
 
 


   

Անհամաձայնությունները հաճախ վերաճում են վեճերի: Այո՛, բոլոր զույգերն էլ վիճում են, որոշները՝ հաճախ, որոշներն՝ ավելի հազվադեպ: Սակայն երբ պահը գալիս է բարիշելու, շատերը չեն կողմնորոշվում՝ ինչ անել:

Ահա 7 օգտակար խորհուրդներ, թե ինչպես հաշտվել սիրելիի հետ վիճաբանությունից հետո:

1. Հաշվեք մինչև 10-ը

Հավատացեք, սա իսկապես օգնում է: Այս մեթոդը ձեզ կարող է օգնել խուսափել վիճաբանությունից: Պարզապես երբ լսում եք ինչ-որ բան, որը ձեզ դուր չի գալիս, հաշվեք մինչև 10-ը, այդպիսով դուք փոքր ինչ կհանդարտվեք և ավելորդ բան չեք ասի:

2. Մշակեք «ստոպ» ազդանշան

Զույգերի համար շատ կարևոր է մշակել մի «ստոպ» ազդանշան, որը կգործածեք, երբ վիճաբանությունը լրջանա: Հենց զգում եք, որ շատ մոտ եք հունից դուրս գալուն, պարզապես գործածեք այդ ազդանշանը, որը կենթադրի, որ ժամանակն է դադարեցնելու վիճաբանությունը, քանի դեռ ոչ ոք ավելորդ բան չի ասել:

3. Մի փորձեք հաղթել

Ձեր նպատակն իրականում դա չէ, այնպես չէ՞: Սիրելիի հետ վիճաբանություններում ճիշտ ու սխալի հարց չպետք է կանգնի: Անգամ եթե ինչ-որ հարցի շուրջ դուք շատ ամուր դիրքորոշում ունեք, սա չի նշանակում, որ դուք պետք է ինչ-որ բան ապացուցեք կամ հաղթեք ձեր սիրելիին: Ինչ էլ լինի, դա հաստատ նույնքան կարևոր չի լինելու վիճաբանությունից հետո:

4. Որոշ հարցեր պարզապես այդքան չարժեն, որ դրանց շուրջ վիճեք

Որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենալը բնական է: Պարզապես կան թեմաներ և երևույթներ, որոնք այնքան չարժեն, որ դրանց շուրջ վիճեք: Հարկավոր չէ մանր բաներից մեծ պատմություն ստեղծել:

5. Գրկեք ձեր սիրելիին

Երբ վիճում եք, վերջին բանը, որ կուզենաք անել, դա որևէ ֆիզիկական կոնտակտ ունենալն է այդ մարդու հետ: Սակայն նման պահի գրկախառնվելով՝ դուք կհիշեք, որ սիրում եք միմյանց, և զայրույթը կանցնի: Պարզապես մի վարանեք և այդ տհաճ պահին գրկեք ձեր սիրելիին, դա կօգնի:

6. Պարտադիր չէ հենց նույն օրը հաշտվել

Ի հակադրություն տարածված կարծիքի՝ պարտադիր չէ հենց նույն օրը բարիշել: Պարզապես հանգստացեք, սպասեք, մինչ կրքերը հանդարտվեն, հաջորդ օրը դուք ավելի սթափ կնայեք իրավիճակին և ավելի ճիշտ խոսքեր կգտնեք բարիշելու համար:

7. Մի քիչ հումոր գործածեք

Խոսքը չի գնում կծու սարկազմի կամ ինչ-որ վիրավորական/հեգնական կատակի մասին: Պարզապես կոտրեք լարվածությունը մի թեթև կատակով, թեկուզ ձեր իսկ հասցեին ուղղված:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 22.02.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Հետևեք մեր էջերին Ֆեյսբուքում


Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (22.02.18)
Դիտումներ: 791 | Տեգեր: խորհուրդներ, հաշտվել, Թե, վիճաբանությունից, օգտակար, հետո, Ինչպես, սիրելիի, հետ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...