RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

7 նշան, որ ձեր ամուսնու կյանքում մեկ այլ կին կա․ ներկայացնում է հոգեբանը
 


 


   

Որքան էլ դժվար է ընդունել, ոչ միշտ է սերը տևում հավերժ։ Երբեմն անգամ երկար տարիներ տևած հարաբերություններն անսպասելիորեն ավարտվում են, սակայն հոգեբանների կարծիքով պետք չէ այդ բաժանումներին բացասաբար վերաբերվել․ ավելի լավ է ապրել առանձին, բայց երջանիկ, քան միասին, բայց սթրեսի մեջ։ Իսկ հարաբերությունները կարող են լարվել մի շարք պատճառներով, այդ թվում՝ դավաճանության կամ դրա կասկածի դեպքում։

Ահա մի քանի նշան, որոնք ցույց են տալիս, որ ձեր ամուսնու կյանքում այլ կին կա։ Ցանկը կազմել են ԱՄՆ հայտնի մի քանի հոգեբան՝ հիմնվելով իրենց փորձի վրա։

1․ Նա հոգեպես ներկա չէ։ Լինի նրա հետ խոսելիս, հեռուստացույց դիտելիս թե ճաշելիս՝ նա միշտ մտքերով այլ վայրում է գտնվում։

2․ Այժմ նա քեզ հետ այլ կերպ է խոսում, քան նախկինում։ Եթե այն ժամանակ շատ սիրալիր էր, պարբերաբար լավ խոսքեր էր ասում, ապա հիմա լրիվ հակառակն է։

3․ Ժամեր շարունակ հեռախոսով է խոսում կամ հեռախոսով հաղորդագրություններ է ուղարկում։

4․ Ամեն մի աննշան բանի պատճառով մեծ աղմուկ է բարձրացնում, կռվում ձեզ հետ ու փորձում ցույց տալ, որ սխալ եք։

5․ Իրեն հեռու է պահում ձեզնից թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Այլևս ձեզ չի վստահում այնքան, որքան նախկինում, իսկ, օրինակ, ֆիլմ դիտելիս խուսափում է ձեր կողքին նստելուց։

6․ Նա հաշվի չի առնում ձեր ասածները, ամբողջովին անտեսում է ձեր կարծիքն անգամ կենցաղային հարցերի շուրջ։

7․ Չի ցանկանում ֆիզիկական կոնտակի մեջ մտնել ձեզ հետ, անգամ խուսափում է ձեզ հպվելուց։



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (02.06.18)
Դիտումներ: 3227 | Տեգեր: այլ, մեկ, Ձեր, որ, ներկայացնում, կա․, նշան, կյանքում, կին, Ամուսնու | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...