Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

7 բան, որ կխանգարի ձեզ երեխա ունենալ
 

 


   

Բոլորի կյանքում գալիս է այն պահը, որ երեխա ունենալու ցանկություն է առաջանում: Սակայն եթե դուք նույնիսկ չունեք ակնհայտ առողջական խնդիրներ և ունեք արժանի կին կամ ամուսին, որի հետ ցանկանում եք երեխաներ ունենալ՝ ամեն ինչ կարող է այդքան հեշտ չլինել, ինչպես թվում է առաջին հայացքից: Կան մի շարք հանգամանքներ ու գործոններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել երեխա ունենալու ճանապարհին: Ահա 7 բան, որ կարող է խանգարել ձեզ երեխա ունենալ:

Ֆասթֆուդ կամ անառողջ սնունդ

Ձեր սննդակարգը հարուստ է ֆասթֆուդով ու մի շարք մթերքներով, որոնք դուք անվանում եք սնունդ՝ ինչպես օրինակ շաուրման, հոթ-դոգերը, մի քանի անգամ օգտագործված ձեթով կարկանդակները և այլն..Եթե այդպես է, ապա մի զարմացեք, երբ պարզվի, որ չեք կարողանում երեխա ունենալ: Այդ բոլոր ուտեստները հանգեցնում են օրգանիզմում ցինկի, վիտամին D-ի և B6-ի պակասի, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վերարտադրողական հորմոնների նվազմանը՝ պրոգեստերոն, տեստոստերոն և ինսուլին: Առանց այս անհրաժեշտ հորմոնների բավարար քանակի սերունդ ունենալը դառնում է եթե ոչ անհնար, ապա դժվարին գործ: Այնպես որ, եթե որոշել եք երեխա ունենալ, ապա մոռացեք ֆասթֆուդերի ու անառողջ սննդակարգի մասին ու հիշեք՝ ամեն առավոտ հարկավոր է նախաճաշել:

Արյան մեջ խոլեստերինի մակարդակ

Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը վնասում է ոչ միայն ձեր սրտին, այլ նաև երեխա բեղմնավորելու հնարավորությանը: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն զույգերը, որոնցից գոնե մեկի մոտ խոլեստերինի մակարդակը բարձր է 53 տոկոս դեպքերում չեն կարողանում երեխա ունենալ, իսկ եթե և տղամարդու և կնոջ մոտ է խոլեստերինի մակարդակը բարձր, ապա երեխա ունենալու հավանականությունը նվազում է 67 տոկոսով: Այնպես, որ եթե դուք ցանկանում եք, որպեսզի ձեր ընտանիքը համալրվի երրորդ անձով, ապա նախևառաջ ստուգեք խոլեստերինի մակարդակը, եթե այն բարձրէ, ապա հատուկ կուրս անցեք ու նվազեցրեք դրա քանակությունը արյան մեջ:

Ծխախոտ

Ձեզ համար բավարար չէ այն, որ ծխելը մեծացնում է թոքերի քաղցկեղ ունենալու հավանականությունը: Եթե սա էլ բավարար չէ, ապա գուցե մտածեք երեխա չունենալու հնարավոր դժբախտության մասին: Հետազոտությունները պարզել են, որ վերարտադրողական ֆունկցիան ծխողների 13 տոկոսի մոտ սկսում է «չաշխատել»:  Ավելին, եթե դուք նույնիսկ պասիվ ծխող եք, ապա դա էլ կարող է անպտղության բերել: Այնպես, որ եթե որոշել եք երեխա ունենալ, ապա պետք է թողնեք ծխելը բեղմնավորումից նվազագույնը մեկ տարի առաջ և ձեր շրջապատին զգուշացնեք, որ չարժե ձեր շրջապատում ծխել:

Ավելորդ քաշ

Ամերիկյան գիտնականների հետազոտությունները պարզել են, որ ամերիկացիների 17 տոկոսը չի կարողանում երեխա ունենալ ավելորդ քաշի և ճարպակալման պատճառով: Սակայն միաժամանակ մասնագետները զգուշացնում են, որ նույն կերպ բացասաբար կարող  է ազդել քաշի կտրուկ նվազումը: Եթե ունեք ավելորդ քաշ, ապա սկսեք նիհարել , բայց դանդաղ ընթացքով: Մի մոռացեք, որ ցանկացած ծայրահեղություն բացասաբար է ազդելու պտղի սաղմնավորման վրա: Չափից ավելի նիհարել լինելը նույնպես խնդիր է առաջացնում բեղմնավորման համար:

Սթրես և հակադեպրեսանտներ

Այն կանանց մոտ, որոնց թքի մեջ բարձր է ալֆա-ամիլազի քանակությունը՝ երեխա ունենալու հավանականությունը նվազում է մի քանի անգամ: Ալֆա ամիլազի քանակությունը օրգանիզմում ավելանում է սթրեսների արդյունքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ սթրեսի հետևանքով երեխա չեն կարողանում ունենալ ամերիկացիների 27 տոկոսը:  Սթրեսը «բուժելու» նպատակով օգտագործվող դեղամիջոցները՝ հակադեպրեսանտները, նույնպես լուրջ խնդիրներ կարող են առաջացնել բեղմնավորման համար: Այնպես որ ավելի լավ է դիմել հոգեբանի կամ գնալ հանգստի՝ հաբեր կուլ տալու փոխարեն:

B9 վիտամինի պակաս

Եթե որոշել եք երեխա ունենալ, ապա դիմեք բժշկի, ճշտեք, թե ինչպես պետք է սնվել վիտամին B9-ի քանակությունը օրգանիզմում ավելացնելու համար: Դրա դեֆիցիտը կարող է հանգեցնել անպտղության կամ երեխա ունենալու դժվարությունների: Այն մասնակցում է բջիջների կիսման ու զարգացման գործընթացին, ինչը ամենաանհրաժեշտ գործընթացներից է հղիանալու համար: Այն կանայք, որոնք պատրաստվում են երեխա ունենալ օրը պետք է ընդունեն 0.4 մլգ: Այս վիտամինը մեծ քանակությամբ պարունակում են հատկապես մուգ կանաչ բանջարեղենները, գազարը, մսամթերքներից՝ լյարդը:

Կենսաբանական տարիքը

Կենսաբանական ժամացույցը երբեք չի սպասում: Այնպես, որ եթե որոշել եք երեխա ունենալ, ապա հաշվի առեք ձեր տարիքը: Վերարտադրողական ֆունկցիայի համար լավագույնը ժամանակաշրջանը համարվում 20-35 տարեկանը: Միաժամանակ 32-ից հետո վերարտադրողական ֆունկցիան գնում է անկման: 40 տարեկանից հետո երեխա ունենալը արդեն բավականին դժվար գործ է: Ամեն դեպքում, եթե 6 ամիսների ընթացքում ձեզ մոտ չի ստացվում բեղմնավորումը, ապա անպատճառ դիմեք գինեկոլոգի օգնությանը:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 29.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (29.04.18)
Դիտումներ: 454 | Տեգեր: ունենալ, ձեզ, երեխա, բան, որ, կխանգարի | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...