Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


6 նշան, որոնք հուշում են, որ կինը կրքոտ է անկողնում
 
 
Загрузка...


 

1․ Նա գիտի, թե ինչ է ուզում ընթրիքին

 

Պետք չէ ակնկալել ֆանտաստիկ սեքսուալ տաղանդներ անկողնում այնպիսի աղջիկներից, ովքեր չգիտեն, թե ինչ են ցանկանում ուտել։ Եթե նա չի կարողանում կողմնորոշվել իր համային նախասիրությունների հարցում, ապա միամտություն կլինի սպասել, որ էրոտիկ դաշտում գործերն ավելի լավ կլինեն։ Ի վերջո, սնունդ ուտելու փորձ նա շատ ավելի շատ ունի, քան սեքսի, որքան էլ որ ազատ լինեն բարքերը մեր օրերում։


2․ Նա հաճույք է ստանում ուտելիքից

 

Ենթադրենք՝ Դուք կողմնորոշվել եք ուտելիքի հարցում։ Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես է նա ուտում։ Եթե նա դա անում է հաճույքով՝ փակում է աչքերը, երբ բերան հերթական չափաբաժինն է ուղարկում, ապա դա շատ կարևոր է։ Հաճույք ստանալիս նա դանդաղ է ուտում, հերթականությամբ՝ վայելելով ամեն կտորը, և այս ամենը հուշում է, որ նա գիտի, թե ինչպես հաճույք ստանալ անկողնում ու հետևաբար՝ նաև պարգևել։


3․ Նա պահանջում է պաղպաղակ

 

Իհարկե, սննդի նկատմամբ անտարբերությունը կարելի է բացատրել ախորժակի բացակայությամբ, բայց հատուկ նման դեպքերի համար ստեղծվել է դեսերտը, որը հաստատ Ձեզ չի խաբի։ Միշտ կարելի է ընտրել իդեալական սիրուհու՝ համադրելով Ձեր ու նրա նախասիրությունները պաղպաղակի հարցում։ Նեյրոկենսաբան ու Չիկագոյի հոտառական ու համային ռեցեպտորների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ալան Հիրշն անց է կացրել նորարարական մի հարցում, որին մասնակցել է 700 մարդ՝ 24-59 տարեկան։ Նրանց հարցրել են պաղպաղակային ու անկողնային նախասիրությունների մասին և պարզել են, որ սրճային պաղպաղակի սիրահարները հակված են դրամայի ու ֆլիրտի և շատ ընդհանրություններ ունեն ելակի համով պաղպաղակի սիրահարների հետ։ Միևնույն ժամանակ վանիլային պաղպաղակի սիրահար աղջիկները գլուխ են հանում վատ տղաների հարցում, որոնք սիրում են շոկոլադի համով պաղպաղակ, անանուխով պաղպաղակի սիրահար էսթետները պարզապես ստեղծված են միմյանց համար ու կարող են շփվել միայն միմյանց հետ։


4․ Նա խոսում է այնպես, ինչպես Դուք

 

Ենթադրենք՝ Դուք հասցրել եք լավ սնվել ու դեսերտը փորձել։ Ժամանակն է ուշադրություն դարձնել, թե արդյոք համընկնո՞ւմ են Ձեր խոսելու ոճն ու տեմպը։ Այս կարծիքին է Լուիսվիլիի համալսարանի սոցիալական հոգեբանության ամբիոնի վարիչ Մայքլ Կանինգեմը։ Եթե դրանք քիչ թե շատ համընկնում են, վատ չէ, որովհետև դա քիչ բան է ասում նրա սեքսուալ անկաշկանդության մասին, բայց օգնում է ավելի լավ հասկանալ, թե որքանով եք համապատասխանում միմյանց։


5․ Լավ է շարժվում

 

Այս ամենն անելուց հետո պետք է նրան փորձել պարերով։ 2008 թվականին անցկացվեց մի գիտափորձ, որի ժամանակ սեքսոլոգները կարողացան որոշել կնոջ կողմից հեշտանք ապրելու ունակությունը՝ միայն նրա քայլվածքին նայելով։ Այնպես որ, պարերը հրաշալի փորձություն են։ Ուշադրություն դարձրեք, թե որքանով է նա անկաշկանդ իր շարժումներում, որքանով է նա փոխգործակցում Ձեր հետ։ Կաշկանդվածության բացակայությունը պարահրապարակում երաշխավորում է անկաշկանդ սեքս։ Համենայն դեպս, կարող եք այս կերպ հասկանել, թե որքանով է նա վստահ իր ուժերում, իսկ եթե վստահ չէ, ապա դժվար թե ինչ-որ բեկումնային փոփոխություն լինի այս առումով, երբ նրա հետ անկողին մտնեք։


6․ Լավ է համբուրվում

 

Դուք նրան համբուրել ես տուն ուղեկցելիս։ Հիանալի է, իսկ հիմա հիշեք զգացողությունները։ Թե ինչպես է նա համբուրվում, շատ բան կարող է պատել այն մասին, թե ինչպիսին է նա անկողնում։ Եթե նա տնքում է համբուրվելիս ու ոչ միայն շրթունքներն է կիրառում, այլ ողջ մարմինը (շոյում է Ձեր ձեռքերն ու սեղմվում է Ձեզ ողջ մարմնով), ապա նա ամենայն հավանականությամբ իսկական գազան է անկողնում, որին չի կարելի ձեռքից բաց թողնել։


Աղբյուրը:
 
Օգտակար հղումներ

6 նշան, որոնք հուշում են, որ կինը կրքոտ է անկողնում

8 իրավիճակ, երբ կինը չի հրաժարվի սեքսից (18+)

Ինչպես հասկանալ՝ ուզու՞մ է կինը քնել քեզ հետ, թե ոչ

Կրքո՞տ է Նա... այս աստղագուշակը կօգնի հասկանալ

Ինչու են կանայք հրաժարվում սիրով զբաղվել. 11 հիմնական պատճառներն ու խորհուրդներ, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը

8 նախանշաններ, որոնք մատնում են ինտիմ մերձեցման կարիք ունեցող կնոջը (չափահասների համար)

Սեռական կյանք. Ցանկության անկում կնոջ մոտ

 







 

 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (08.09.16) | Հեղինակ: BlogNews W
Դիտումներ: 4761 | Տեգեր: Են, որոնք, Կինը, կրքոտ, անկողնում, հուշում, որ, նշան | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...