RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

6 ազդանշան, որ ձեր լյարդը հիվանդ է
 


 


   

Լյարդը մարդու օրգանիզմի սանիտարն է: Այն հավաքում ու չեզոքացնում է օրգանիզմում առկա բոլոր վնասակարն նյութերն ու տարրերը: Մենք ամեն օր ուտում ենք բազմաթիվ քիմիկատներով, վնասակար նյութերով հարուստ մթերքներ, օգտագործում ենք ալկոհոլ, չենք հետևում սննդակարգին:  

Հենց լյարդի շնորհիվ է, որ դրանց բացասական ազդեցությունը մեղմվում է: Միաժամանակ լյարդը այն օրգաններից է, որը չունի ցավային ռեցեպտորներ, ինչի արդյունքում մարդիկ հաճախ չեն իմանում, որ լյարդը հիվանդ է ու չեն դիմում բժշկի: Ահա 6 ազդանշան , որոնք փաստում են լյարդի հիվանդության մասին:

Աջ կողատակում ծանրության զգացողություն

Առաջին ազդանշաններից մեկը, որ ձեր լյարդի հետ ամեն ինչ լավ չէ, դա աջ կողատակում թույլ ցավի զգացողությունն է: Քանի որ լյարդը չունի ցավի ռեցեպտորներ, այն շատ չի անհագստացնում, իսկ ծանրության զգացողությունը կարող է պայմանավորված լինել լյարդի ձգման կամ մեծացման հետ: Արդյոք լյարդը մեծացել է, թե ոչ կարելի է ստուգել սոնոգրաֆիայի միջոցով: Այնպես, որ եթե ձեր օրգանիզմը նման ազդանշան է ուղարկում, ապա ժամանակն է դիմել բժշկի:

Մեզի գույնի փոխվում է

Լյարդի հիվանդությունների դեպքում շատ հաճախ մեզի գույնը մգանում է:  Եթե լյարդը նորմալ վիճակում և եթե առհասարակ չունեք լուրջ առողջական խնդիրներ, ապա մեզի գույնը պետք է լինի բաց դեղին, իսկ լյարդի հիվանդության դեպքում այն մգանում է բիլիրուբին կոչվող պիգմենտի արդյունքում: Հարկավոր է նշել, նաև որ մեզի գույնը կարող է փոխվել քիչ հեղուկ օգտագործելու դեպքում:

Կալի գույնի փոփոխություն

Կալի գույնը կապված է լեղապարկից դեպի տասներկումատյա աղիք հասնող լեղիի քանակից: Երբ լեղին ինչ-որ պատճառով չի հասնում տասներկումատյա աղիք, ապա կալի գույնը դառնում է ավելի բաց, քան պետք է լինի: Կալի գունազրկում է դեղնախտի նախանշան է:

Մաշկային քոր

Մաշկային քորը նույնպես դեղնախտի նախանշան է, որը պայմանավորված է լեղանյութերի   գրգռվածության առաջացման հետ: Դրանք հավաքվում են արյան մեջ ու առաջացնում են քոր: Լյարդի հիվանդության դեպքում այն կրում է ամբողջական բնույթ, այսինքն քոր է առաջանում ամբողջ մարմնով մեկ ու հատկապես ուժեղանում է գիշերային ժամերին, երբ դուք քնած եք:

Երակային կապտուկներ ու բծեր

Արյան լյարդացման արդյունքում օրգանում հավաքվում է մեծ քանակությամբ նյութեր: Լյարդի հիվանդությունների դեպքում, խանգարվում է լյարդացման գործընթացը, ինչն էլ հանգեցնում է երակային բծերի ու կապտուկների առաջացմանը: Նման ազդանշանի դեպքում անհապաղ դիմեք բժշկի:

Աչքի սպիտակուցների գույնի փոփոխություն

Լյարդի հիվանդության դեպքում աչքերի սպիտակուցներում հայտնվում են դեղնավուն հետքեր: Սա ոչ միայն դեղնախտի, այլ նաև լյարդի այլ լուրջ հիվանդությունների մասին կարող է փաստել: Հիշեք, որ առաջին հերթին հենց աչքի սպիտակուցներն են փոխում իրենց գույն, և հետո միայն մաշկը: Առողջ մարդու մոտ աչքի սպիտակուցը պետք է սպիտակ լինի:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.04.18)
Դիտումներ: 1289 | Տեգեր: Ձեր, որ, ազդանշան, հիվանդ, Լյարդը | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |