Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


62-ամյա կնոջ բռնաբարության համար դատապարտվեց ազատազրկման
 
 
Загрузка...


62-ամյա կնոջ բռնաբարության համար Տավուշի մարզի 50-ամյա բնակիչը դատապարտվեց 3 տարի ժամկետով ազատազրկման և 50 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

Ըստ մեղադրանքի՝ Արամը ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել Տավուշի մարզի 62-ամյա կնոջ առանձնատուն և նույն առանձնատան ննջասենյակում մի քանի անգամ ապտակել է նրան և վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Արամին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանմա միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մասնավորապես, դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված է համարել, որ նշվածը օրը Արամն ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի 62-ամյա բնակչուհու առանձնատուն, և տան երկրորդ հարկում ալյուրի դատարկ պարկը մտցրել է կնոջ գլուխը, միաժամանակ պարկի վրայից բերանը փակել և բռնությամբ տարել ննջասենյակ:

Այնուհետև մի քանի անգամ ապտակել է և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն մերժում ստանալով՝ կնոջը հրել գցել է մահճակալի վրա, հանել նրա զուգագուլպաներն ու ներքնաշորը և, վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, շուրջ տասը րոպե սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Լսելով դրսից եկող ոտնաձայները՝ տղամարդը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել սենյակում գտնվող մանկական մահճակալի ետևում, որից հետո տուժող կնոջ աղջիկը, լսելով մոր ձայնը և մտնելով ննջասենյակ, տեսել է Արամին և հարցրել, թե ով է և ինչ է անում իրենց տանը, սակայն վերջինս ոչինչ չպատասխանելով անմիջապես հեռացել է:

Առաջադրված մեղադրանքներում Արամն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տալով հայտնել է, որ տուժողին ճանաչում է որպես Տավուշի մարզի բնակիչ, նրա հետ թշնամություն կամ բարեկամություն չունի: Չի կարող ասել, թե ինչու է տուժողն իր դեմ նման ցուցմունք տվել, միգուցե թշնամությու՞ն է ցանկացել անել:
Ինքն ընդհանրապես տուժողի տուն երբևէ չի գնացել, նույնիսկ չգիտի, թե որտեղից է նրանց դուռը բացվում կամ քանի սենյակ ունի տունը:

Տուժողն էլ իր հերթին դատարանում ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ չի ճանաչում Արամին, նրան առաջին անգամ տեսել է դեպքի օրը՝ իրենց տանը, և պատմել է, որ տղամարդը մտել է իր տուն, հետևի կողմից գլուխը պարկ է մտցրել, միաժամանակ բերանի հատվածը փակել է ու տարել դեպի ննջասենյակ: Իրեն գցել է մահճակալի վրա, հանել է զուգագուլպան և ներքնաշորը և իր կամքին հակառակ՝ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Այդ մարդը բեղեր է ունեցել, զինվորական հագուստով է եղել: Ինքը զգացել է նաև, որ նա խմած է եղել:
Ըստ տուժողի ցուցմունքի՝ դեպքի պահին ինքը տանը մենակ է եղել. ամուսինը քաղաք էր գնացել, իսկ աղջիկը՝ խանութ: Ինքն օգնություն է կանչել, սակայն ոչ ոք չի լսել: Աղջկա ոտնաձայները լսելով՝ ամբաստանյալը դադարեցրել է իր գործողությունները և թաքնվել մանկական մահճակալի հետևում: Այդ ընթացքում ինքը հագել է ներքնաշորը և զուգագուլպան: Աղջիկը բացել է ննջասենյակի դուռը և ներս մտել:

Իրենք շատ վախեցած և հուզված են եղել: Տուժողի աղջիկն անմիջապես զանգահարել է գյուղապետին՝ ասելով, որ իրենց տուն մարդ է մտել: Հաջորդ առավոտյան նա իրենց տարել է թաղային ոստիկանի մոտ, որտեղ էլ ինքը պատմել է կատարվածի մասին:
տուժողը հայտարարել է, որ հարյուր տոկոսով կարող է ասել, որ իրեն բռնաբարել է ամբաստանյալ Արամը. այն ժամանակ նա բեղեր է ունեցել, հետո մաքրել է բեղերը, որպեսզի ինքը առերեսման ժամանակ չճանաչի նրան, սակայն ինքը ճանաչել է:

Դատարանն ամբաստանյալի դատաքննության ընթացքում տված ցուցմունքներն արժանահավատ չի համարել և գտել է, որ նա փորձում է խուսափել քրեական պատասխանատվությունից ու պատժից կամ այլ կերպ մեղմել իր վիճակը:
Ոստիև դատարանը Արամին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով և 147-րդ հոդվածի 1-ին մասով, և պատիժների համակցությամբ նրան դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման և 50 000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

 
Աղբյուր` Փաստինֆո



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (16.01.17)
Դիտումներ: 2063 | Տեգեր: դատապարտվեց, 62-ամյա, ՀԱՄԱՐ, Կնոջ, ազատազրկման, բռնաբարության | - Վարկանիշ -: 0.0/0