Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


5 նշան, որ տղամարդը ձեզ չի համապատասխանում ու չի սիրում
 
 
Загрузка...



 

Նա անընդհատ դիտողություններ է անում, քննադատում է եւ հազվադեպ է հաճոյախոսություններ անում (կամ ընդհանրապես չի անում): Հսկայական տարբերություն կա դրական եւ բացասական ուշադրության միջեւ:  Ճիշտ մարդը կաջակցի ձեզ, կոգեւորի, կգովի եւ կխրախուսի: Իսկ սխալ մարդն ավելի շուտ կնշի սխալները: Բայց չէ որ յուրաքանչյուրն ուզում է իր զուգընկերոջ համար իրեն առանձնահատուկ զգալ:

2. Նրա կողքին դուք պակաս ինքնավստահ եք դառնում: Եթե դուք անընդհատ ստուգում եք հեռախոսի հաղորդագրությունները եւ ակտիվորեն նշաններ եք փնտրում, որ իրոք դուր եք գալիս նրան, ավելի շուտ նա ձեզ չի համապատասխանում: Նա, ով արժանի է ձեր ուշադրությանը, կնկատի ձեր արժեքը եւ ձեզ ժամանակ կհատկացնի, որովհետեւ կհասկանա, թե իր բախտը որքան է բերել ձեր առումով: Հարաբերություններում դուք պետք է ձեզ զգաք այնպիսին, ինչպիսին կաք, ոչ պակաս: Անվստահությունը նորմալ է հարաբերությունների սկզբում, բայց ժամանակի հետ պետք է հարմարավետության եւ հանգստության զգացողություն առաջանա:

3. Դուք վստահություն չունեք: Դուք չեք կարող նորմալ հարաբերություններ կառուցել, եթե երկուսդ էլ կամ ձեզանից մեկը կասկածելի է եւ մշտապես ամեն ինչին կասկածում է: Ազնվությունը եւ վստահությունը առողջ հարաբերությունների հիմքն են: Այո, վստահության մթնոլորտ ստեղծելու համար ժամանակ է անհրաժեշտ. դրա համար անհրաժեշտ է խոսքին տեր կանգնել եւ բաց լինել սեփական զգացմունքներում:

4. Դուք արդեն գիտեք նրա բոլոր նախկինների մասին: Ոչ թե այն իմաստով, որ ծանոթ եք նրանց, այլ այն, որ չափազանց հաճախ է հիշում նրանց եւ համեմատում ձեզ հետ: Եթե ինչ-որ բան նրան չի գոհացնում, նա պետք է արտահայտի դա, առանց համեմատություններ օգտագործելու իր նախկինի հետ:

5. Դուք ձեզ լավ եք զգում միասին, միայն երբ ուրախանում եք: Իհարկե, դուք պետք է  աշխարհիկ երեկույթների մասնակցեք եւ այլն: Բայց դա չպետք է ձեր միակ լավ ժամանցը լինի: Եթե ձեզ իրար հետ հետաքրքիր չէ, երբ կողքին ալկոհոլ եւ ուրախություն չկա, դա վատ նշան է:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (07.06.16) | Հեղինակ: Creu W
Դիտումներ: 2622 | Տեգեր: ամուսնություն, երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...