RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

5 բան, որոնք կբարձրացնեն կանանց ինքնագնահատականը 2018 թվականին
 


 


   

Այսպիսով՝ սիրելի՛ կանայք, ինչպե՞ս է իրեն պահում ինքնավստահ կինը։ Ճիշտ այդպես պետք է դուք պետք է ձեզ պահեք եկող տարի, որպեսզի ձեր ինքնագնահատականը հասնի առաստաղին, դեռ մի բան էլ ավելին։
 

Ինքնավստահ կինը չի վերլուծում, թե արդյոք դուր է գալիս տղամարդուն. նա վստահ է, որ դուր է գալիս։

 Բարձր ինքնագնահատականով մարդիկ հավատում են, որ արժանի են սիրուն եւ չեն էլ կասկածում, որ ինչ–որ մեկն իրենց հանդեպ դա զգում է։ Նրանք գիտեն, որ լավն են, հավատում են, որ ճիշտ մարդիկ տեսնում են դա։ Նրանց ինքնագնահատականը կախված չէ նրանից, թե ով իրենց մասին ինչ է մտածում։ Այդ պատճառով էլ նման կինը համոզված է, որ դուր է գալիս տղամարդուն եւ կարող է հարաբերություններ սկսել այստեղ ու հենց հիմա՝ վայելելով այդ պահն առանց վախերի ու կասկածների։


Ինքնավստահ մարդիկ գիտակցում են, որ եթե հարաբերությունները չեն ստացվել, նշանակում է, որ այդպես էլ պետք է լիներ։

Եվ ոչ այն պատճառով, որ նրանք սխալ բան են արել։ Այլ պարզապես ոչ բոլոր մարդիկ են համապատասխանում միմյանց, իսկ երբեմն էլ 2 մարդ պարզապես անհամատեղելի են։ Դա ոչ մեկին վատը չի դարձնում, պարզապես այդպես լինում է։ Ինքնավստահ կինն իրեն ուղղված անձնական վիրավորանք չի համարում, երբ տղամարդը չի ցանկանում շարունակել հարաբերությունները։


Ինքնավստահ կանայք առողջ սահմաններ են դնում։

Բարձր ինքնագնահատականը եւ առողջ անձնական սահմաններն անբաժան են իրարից։ Դա նշանակում է, որ կինն իր կարիքներն ու հույզերն առաջին տեղում է դնում եւ պատասխանատվություն չի ստանձնում ուրիշի կարիքների եւ հույզերի համար։ Ինքնավստահ կինը գիտի, թե ինչն է իր համար ընդունելի, իսկ ինչը՝ ոչ։ Նա կվարվի այնպես, ինչպես ճիշտ կհամարի։ Նա չի թաքցնում իրեն, որպեսզի փրկի հարաբերությունները։ Եվ տղամարդը կամ ընդունում է կնոջն այդպիսին կամ ոչ։


Ինքնավստահ կանայք վստահում են իրենց եւ իրենց որոշումներին։

Նրանք կարող են ինքնուրույն որոշումներ կայացնել եւ պատրաստ են դրա բոլոր հետեւանքներին։ Բարձր ինքնագնահատականով մարդիկ չեն կասկածում իրենց արարքների իրավացիությանը։ Նրանք պարզապես անում են այն, ինչ զգում են։


Ինքնավստահ կանայք չեն պարծենում

Նրանք կարիք չունեն ամբողջ աշխարհին ասել, թե որքան լավն են։ Միայն անվստահ մարդիկ եք գաղտնի իրենց անարժան համարում եւ թաքցնում են այդ զգացմունքը՝ պարծենալով իրենց ձեռքբերումներով։ Կինը, որն իրեն աստիճանաբար է բացահայտում, շատ ավելի գրավիչ է, քան անմիջապես բոլոր խաղաքարտերը բացողը։ Երբ դու ինքդ քեզ արժանի ես համարում, կարիք չունես ինչ–որ մեկին ինչ–որ բան ապացուցել։


Աղբյուրը՝ Creu



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (07.02.18)
Դիտումներ: 1062 | Տեգեր: կբարձրացնեն, որոնք, 2018, բան, Կանանց, ինքնագնահատականը, թվականին | - Վարկանիշ -: 0.0/0