Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

5 բան, որ պետք է չանել քնելուց առաջ
 


 


   

Շատերի համար առավոտյան վաղ արթնանալը ամենադժվար խնդիրն է: Անբավարար քունը վատ է անդրադառնում օրգանիզմի վրա: Ինչքան շատ եք քնում, այնքան  քիչ հոգնածություն եք զգում առավոտյան: Ահա 5 բան, որոնք չպետք է անել քնելուց առաջ:

1. Մի օգտագործեք ալկոհոլ: Այն առաջին հայացքից նպաստում է քնելուն, սակայն ալկոհոլի ազդեցության տակ դքւնոը մակերեսային է և անորակ: Ալկոհոլի ազդեցության տակ քունը թուլ չի տալիս օրգանիզմին ամբողջությամբ վերականգնվել: Մյուս հետևանքը  լիքը միզապարկն է և ջրազրկումը:

2. Շատ ժամանակ մի անցկացրեք հեռուստացույցի, սմարթֆոնի և պլանշետի առաջ: Դա վտանգավոր է երկու պատճառով 1) էկրանի վառ լուսավորում խանգարում է ձեր ուղեղի այնպիսի հորմոնների աշխատանքին, որոնք կարևոր են քնելու համար, 2) տեղեկատվության հոսքը չի թողնում ուղեղին հանգստանալ, ծանրաբեռնում է ուղեղը, ինչն էլ բնականաբար ազդում է քնի վրա

3.  Խուսափեք լարված, ծանր գրքեր կարդալուց: Ոչ ոք ձեզ չի խանգարում ընթերցել, բայց քնելուց առաջ նախապատվությունը տվեք թեթև ու հումորային գրքերին: Մի ծանրաբեռնեք ձեզ բացասական լիցքերով և տհաճ մտքերով:

4.  Մի ընդունեք տաք լոգանք:  Ի տարբերություն հայտնի համոզմունքի, քնելուց առաջ լոգանք ընդունելը, լավագույն գաղափարը չէ: Բանն այն է,որ քնած ժամանակ մարմնի ջերմաստիճանը նվազում է մի քանի աստիճանով, իսկ տաք լոգանքը բարձրացնում է ձեր մարմնի ջերմաստիճանը: Կարող եք լոգանք ընդունել քնելուց մի քանի ժամ առաջ: Այդ ժամանակ ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, իսկ քունը արագ:

5.  Աշխատեք քնելուց առաջ շատ չուտել, բայց սոված քնելն էլ  լավագույն որոշումը չէ: Կարող եք ուտել մի քանի միրգ, շատ փոքր կոտր միս, մածուն: Հնարավոր է, որ մի լավ ուտելուց դժվար է հրաժարվել, բայց  հանուն հանգիստ քնի  կարելի է դա հաղթահարել:



Տարածել...
 

Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: 14.04.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.04.18)
Դիտումներ: 475 | Տեգեր: որ, բան, պետք, չանել, քնելուց, առաջ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...