RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

5 արդյունավետ վարժություն փորի մկանների համար
 


 


   

Ծովափնյա հանգստի սիրահարների գլխավոր խնդիրը, իհարկե, փորի մկաններն ու «երազանքի» վեց քառակուսիներն են, որոնցով կարող եք հպարատանալ  ու չամաչել ձեր փորից: Ահա մի քանի վարժություններ, որոնք կօգնեն կարճ ժամանակում ունենալ գեղեցիկ փորի մկաններ:

Նախ սկսենք մի փոքրիկ նախաբանից: Գեղեցիկ փորի մկաններ ունենալու համար միայն վարժությունները բավարար չեն: Հարկավոր է նաև ճիշտ սննդակարգ: Պետք է բացառել քաղցրեղենը, յուղոտ մսի տեսակները, ալկոհոլն ու կարագը: Ձեր սառնարանում միշտ պետք է լինեն, մրգեր, թարմ բանջարեղեն, անյուղ մսի տեսականի, բրինձ ու հավկիթի սպիտակուց:

«Պլանկա»

Այժմ կարող ենք անցնել կոնկրետ վարժություններին: Եվ դրանցից ամենահեշտ կատարվող վարժությունը այսպես կոչված «պլանակա»-ն է կամ սեփական մարմինը փայտի պես ուղիղ ու ձիգ պահելը: Հենվում եք ձեր արմունկների վրա ու ձեզ պահում եք այքան ուղիղ որքան փայտը կպահեր իրեն: Շատ կարևոր է, որպեսզի ձեր ուսերը ու ողնաշարը լինեն հավասար բարձրության վրա և ուղիղ: Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում:

Ստատիկ քրանչեր

Այս վարժությունը իրականացվում է երկու փուլով: Պարկեք այն դիրքով, որով սովորաբար անում եք փորի ձգումներ, այնուհետև մարմնի վերևի հատվածը մի փոքր բարձրացրեք ու այդպես մնացեք 30 վարկյան: Դրանից հետո գալիս է երկրորդ փուլը` նույն տրամաբանությամբ: Մի փոքր էլ բարձրացրեք մարմնի վերևի հատվածը և նորից 30 վարկյան պահեք: Շատ կարևոր է, որպեսզի ձեռքերով չհենքվեք հատակին և ոտքերը նույնպես չիջեցնեք:

V-աձև վարժություն

Նստեք հատակին, ոտքերը բարձրացրեք ու լատիներեն V տառի ձևով բացեք: Ոտքերը բարձրացնելու հետ միաժամանակ նաև բարձրացրեք, որպեսզի ձևավորվի 90 աստիճան անկյուն և պահեք այդպես 30 վարկյան: Որպեսզի վարժությունը արդյունավետ լինի հետզհետե ավելացրեք ժամանակը:

Մեկ ոտքի բարձրացում

Սա թերևս նույն վարժության ավելի բարդ տեսակն է: Այն կատարելու համար պետք է նախորդ վարժությունները ձեզ համար «խաղուպար լինեն»: Կրկին պարկում եք հատակին մի ոտքը բարձրացնում եք  մոտ 50 սանտիմետր վերև, իսկ մյուսը պահում եք հատակից 10 սմ բարձրության վրա: Հետո փոխում եք ոտքերը: Դրանք կլինեն ձեր կյանքի ամենատանջալից ու ամենաերկար 30 վարկյանները:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (14.04.18)
Դիտումներ: 428 | Տեգեր: արդյունավետ, փորի, մկանների, ՀԱՄԱՐ, վարժություն | - Վարկանիշ -: 0.0/0