Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


5000 դրամ` սաունայում սեքսի համար. Ի՞նչ է լինում, երբ նպաստում են պոռնկությանը
 
 
Загрузка...


Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 29-ամյա Գոռը, որը մեղադրվում էր մի քանի անձանց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելու մեջ, վերջերս դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Երիտասարդ Գոռը անհատ ձեռնարկատեր է, այս տարի փետրվարին «Աղավնաձորի Շուկա» կոչվող տարածքում վարձակալել է սաունա և սկսել զբաղվել «բիզնեսով». մի քանի կանանց ներգրավել է պոռնկության մեջ:

Նրա գործն սկսել է այս տարվա փետրվարի 1-ին, և բացումն արել է Բերդավանի բնակչուհի Սոֆան: Դատաքննության ժամանակ պարզվել է, որ վերջինին Գոռն առաջարկել է իր մոտ աշխատել որպես մատուցողուհի, սակայն աղջիկն ասել է, որ կարող է անել ավելին և առաջարկել է մատուցողուհու փոխարեն զբաղվել այլ աշխատանքով՝ պոռնկությամբ՝ սեռական հարաբերությունների մեջ մտնել սաունայի հաճախորդների հետ: Այնուհետև Սոֆային հաջորդել է նրա ընկերուհին` Մանեն, և նրանք միասին սաունայում պոռնկությամբ են զբաղվել տասն օրից ավել: Հետո նրանց է միացել երևանցի Լուսիկը: Սկզբում նրանք երեքով են եղել, հետո Մանեն հեռացել է, բայց Լուսիկն ու Սոֆան շարունակել են «աշխատել»:

Դատարանը հետազոտել է ապացույցները և պարզել, որ Գոռի վարձակալած սաունայում, իրենց հատկացված սենյակում և հենց Գոռի գիտությամբ ու իրենց կամքով աղջիկները զբաղվել են պոռնկությամբ՝ սեռական հարաբերությունների մեջ մտնելով սաունայի հաճախորդների հետ և յուրաքանչյուր մեկ ժամի դիմաց ստացել են 5000 դրամ: Վաստակած գումարներից նրանք Գոռին չեն վճարել, սակայն իրենց հերթին նպաստել են նրան սաունայի ժամաքանակի և առևտրի ավելացմանը, ինչի արդյունքում էլ նա օգուտներ է ստացել:

Պոռնկությամբ զբաղվող կանանց հետ սեռական հարաբերություններ ունենալու համար սաունայի մշտական հաճախորդներ են համարվել Էդգարը, Գուրգենը, Լևոնը, Լեռնիկը, Լևիկը, ինչպես նաև քրեական գործի քննությամբ ինքնությունը չպարզված այլ անձինք, ովքեր սաունայի մեկ ժամի համար վճարել են 5000 դրամ, օգտվել սաունայի ծառայությունենրից, առևտուր են կատարել և միաժամանակ մեկ սեռական հարաբերության համար 5000 դրամ վճարելով նշված կանանց:

Սկզբում Վայոց Ձորի մարզի դատախազությունում քրեական գործը հարուցվում է պոռնկությանը նպաստելու և մի քանի անձանց պոռնկության մեջ ներգրավելու (ՀՀ Քր. Օր 262 և 261 հոդվածներ) դեպքի կապակցությամբ: Սակայն դատաքննության ընթացքում Գոռը դատարանին բացատրել է, որ այս ամենի մեջ իր շահը եղել է սաունայում իր ապրանքը վաճառելը, իսկ աղջիկներից ինքը օգուտ չի ունեցել և ընդունել է, որ նպաստել է պոռնկությանը և թույլ տվել, որ սաունայում զբաղվեն պոռնկությամբ: Մեղադրյալը զղջացել է իր այդ քայլի համար: Իսկ ներգրավելու վերաբերյալ Գոռն ասել է, որ ինքը նրանց չի ներգրավել և որ նրանք մարմնավաճառությամբ և պոռնկությամբ զբաղվել են իրենց կամքով:

Նույնը պնդել են նաև դատարանում հարցաքննված վկաները, և դատարանը պարզել է, որ Գոռը աղջիկներին ոչ թե ներգրավել, այլ նրանց ցանկությամբ նպաստել է նրանց զբաղվել պոռնկությամբ՝ իր կողմից տնօրինած սաունան օգտագործելով նաև դրա համար: Ըստ այդմ, օրերս դատարանի որոշմամբ, Գոռը արդարացվել է ու ճանաչվել անմեղ 261-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` «Շահադիտական նպատակով մեկից ավելի անձնաց պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը» առաջադրված մեղադրանքում: Սակայն պոռնկությանը նպաստելու համար (Քր. Օր 262 հոդված) նա դատապարտվել է 3 տարի ազատազրկման:

Գոռն այժմ ձերբակալված չէ, քանի որ դատարանի վճիռը ուժի մեջ է մտնում հրապարակումից 1 ամիս անց:

Հ. Գ. Նյութում հերոսների անունները պայմանական են:

Panorama.am



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (24.11.16)
Դիտումներ: 7024 | Տեգեր: սաունայում, Են, Ի՞նչ, համար., լինում, 5000, սեքսի, Երբ, նպաստում, դրամ | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...