RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

33-ամյա արարատցի սադիստը ստորացրել ու տանջել է կնոջը
 


 


   

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ ավարտվել է Դավիթ Մ.-ի գործի դատական քննությունը:

33-ամյա Դավիթին մեղադրանք էր առաջադրվել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119  հոդվածի1-ին մասով:

Տուժող Ալլան (անունը փոխված է) Դավիթի 4 անչափահաս երեխաների մայրն է:

Դավիթ Մ.-ն, լինելով 33 տարեկան, հասցրել է նախկինում դատապարտվել… 5 անգամ: Վերջին երկու դատվածությունները մարված չեն:



Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները:

2008 թվականից Դավիթ Մ.-ն փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ալլա Հ.-ի հետ, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխա:

2016 թվականի դեկտեմբերից Դավիթի ու կնոջ հարաբերությունները լարվել են: Դավիթը ալկոհոլի ազդեցության տակ կնոջը պարբերաբար ծեծել է:

Հերթական անգամ, ըստ դատական ակտի, 2017 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը  21-ի սահմաններում Դավիթը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց տանը՝ չորս անչափահաս երեխաների ներկայությամբ, վիճել է կնոջ հետ, քաշքշել է նրա հագուստներից, հայհոյանքներ է տվել:

Կինը, չցանկանալով վիճաբանությունը շարունակել, փորձել է տանից դուրս գալ: Բայց Դավիթը կանգնել է դռան առաջ ու թույլ չի տվել:

Նա շարունակել է իր հակաիրավական գործողությունները՝ քաշքշել է կնոջ հագուստից ու ձեռքերից, կնոջը այդպես քաշքշելով՝ տարել է լոգասենյակ, մատնացույց է արել ժավելի տարան ու ծաղրանքի ենթարկելով կնոջը՝ պահանջել է, որ նա խմի ժավելն ու մեռնի:

Կնոջ նկատմամբ Դավիթի բռնությունը տևական ժամանակ շարունակվել է, նա կնոջը հոգեկան տառապանք է պատճառել: Կինը, լինելով այդ տառապանքի ազդեցության տակ, նույնիսկ պահի տակ ցանկացել է խմել ժավելի տարայից, այն վերցրել, մոտեցրել է բերանին, բայց տարան դատարակ է եղել…

Դավիթը, ըստ դատական ակտի, «շարունակել է զվարճանալ ու ծաղրել» Ալլային՝ առաջարկել է, որ նա ջուր լցնի ժավելի տարայի մեջ, խառնի ու ժավելի մնացորդների հետ խմի:

Ալլան ստիպված է եղել զանգահարել իր մորը ու խնդրել, որ նա ահազանգի ոստիկանություն:

Ոստիկանների ժամանելուց հետո միայն Դավիթ Մ.-ն դադարեցրել է կնոջ խոշտանգումը:

Դատարանում Դավիթ Մ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ 2016 թվականի դեկտեմբերից սկսած՝ հաճախ է վիճել կնոջ հետ, նրան ծեծել է, բայց նա չի բողոքել, ինքն էլ պատասխանատվության չի ենթարկվել:

Դեպքի օրը կնոջ հետ երեխաների ներկայությամբ վիճել է՝ նրա կողմից հեռախոսով զանգելու հետ կապված: Վիճաբանության ընթացքում Ալլան հայտնվել է «բորբոքված, հիստերիկ, հոգեպես անհավասարակշիռ վիճակում,  ասել է, թե գնում է՝ ժավել խմի: Ինքն էլ նրան ասել է՝ ինձ համար մեկ ա, ինչ անես՝ քեզ կանես…»:

Ալլան վերցրել է ժավելի տարան, ցանկացել է խմել, բայց տարան դատարկ է եղել: Դրանից հետո իրենց տուն են եկել ոստիկանները, վեճը դադարել է:

Դավիթ Մ.-ն հայտնել է, թե զղջում է կատարվածի համար, եթե հարբած չլիներ՝ այդ քայլին չէր գնա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (27.05.18)
Դիտումներ: 2917 | Տեգեր: ստորացրել, տանջել, կնոջը, 33-ամյա, սադիստը, Ու, արարատցի | - Վարկանիշ -: 0.0/0

_blanktext/javascript> |