RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

20 իմաստուն ասույթ ուժի և իշխանության մասին
 


 


   

1. Կենտրոնացում, ահա թե որն է ուժի գաղտնիքը: Էմերսոն

2. Երկար ձեռքերով իշխանավորները հաճախ շատ ավելի վտանգավոր են, քան նրանց կարճ ձեռքերով սպասավորները: Լիխտենբերգ

3. Իշխելով ուրիշներին՝ մարդը կորցնում է սեփական ազատությունը: Բեկոն

4. Որտեղ իշխում է ուժը, այնտեղ օրենքն անզոր է: Մենանդրոս

5. Սեփական ուժի գիտակցությունը մեծացնում է այն: Վոլվերանգ

6. Երբ ծովը խաղաղ է, ամեն ոք կարող է նավավար լինել: Պուբիլիոս Սիրոս

7. Որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի վտանգավոր է նրա չարաշահումը: Բյորք

8. Ամենահուսաբեկ վախկոտը գազան է դառնում՝ հազիվ զգալով իր հետևում ինչ-որ ուժ: Ստեֆան Ցվայգ

9. Ոչ ոք չի կարող իմանալ, թե որքան կարող են բավականացնել իր ուժերը, մինչև չփորձարկի դրանք: Գյոթե

10. Այնտեղ, որտեղ թագավորում է ուժը, բանականությունը լռում է: Գուախարդո Ֆախադո

 

11. Ամեն մի բռնություն մռայլ ու վանող է և վկայում է ոչ թե ուժի, այլ նրա բացակայության մասին: Էմերսոն

12. Որտեղ մեղմությունը ապարդյուն է, այնտեղ բռնությունն օրինական է: Պիեռ Կոռնել

13. Ուժն առանց գիտակցության խորտակվում է սեփական ծանրությունից: Հորացիոս

14. Քաղաքավարությամբ ավելի շատ բանի կհասնես, քան բռնությամբ: Շոպեն

15. Պատմությունը սովորեցնում է մեզ, որ մտքի ազատ որոնումները բռնադատող ֆիզիկական ուժը անցած դարերում հանդիսացել է նախապաշարմունքների ու մոլորությունների գլխավոր հենարանը: Չենինգ

16. Ուժեղ մրրիկները երկար չեն տևում: Սենեկա Կրտսեր

17. Ծայրահեղ հուսահատությունը միշտ էլ ծնում է մեծ ուժ: Ստեֆան Ցվայգ

18. Իրենց ձեռքում իշխանություն պահող մարդիկ մինչև վերջին վայրկյան չեն հավատում, որ կարող են այն կորցնել: Սնոու

19. Գրեթե բոլոր մարդիկ կարող են դիմակայել ձախորդություններին, սակայն եթե ցանկանում եք պարզել մարդու բնավորությունը, իշխանություն տվեք նրան: Աբրահամ Լինքոլն

20. Այն օրը, երբ սիրո ուժը կիշխի ուժի հանդեպ տածած սիրո վրա, աշխարհում խաղաղություն կտիրի:  Մահաթմա Գանդի



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 60հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (04.02.18)
Դիտումներ: 832 | Տեգեր: Իմաստուն, Իշխանության, մասին, ուժի, ասույթ, 20 | - Վարկանիշ -: 0.0/0