/Ամենաընթերցվող նյութերից - 15 կենսականորեն կարևոր խորհուրդ հոգեբանից NEWS.am STYLE" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 18.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից


15 կենսականորեն կարևոր խորհուրդ հոգեբանից
 
 
Загрузка...


Տեսեք, թե ինչ հոդված ենք հայտնաբերել համացանցում: Կարծում ենք` շատ օգտակար կլինի: Դրանում մեջբերումներ կան հայտնի հոգեբան Միխայիլ Լիտվակի խոսքից. դրանց միջոցով ավելի հեշտ կլինի հաղթահարել տհաճությունները: 
 

1. Եթե մարդն իր մասին ոչ մի լավ բան չի կարող ասել, իսկ ասել ուզում է, նա սկսում է վատն ասել ուրիշների մասին: 

2. Կրծիր գիտության գրանիտը, ոչ թե մերձավորիդ կոկորդը, եթե շատ ես ուզում ինչ-որ բան կրծել: 

3. Դեպրեսիան հենց դրա համար է տրված մարդուն, որ մտածի իր մասին: 

4. Ոչ ոք որեւէ մեկին չի լքում, ուղղակի ինչ-որ մեկն առաջ է ընկնում: Նա, ով հետ է մնացել, կարծում է, թե իրեն լքել են: 

5. Եթե լավ եք մտածում ձեր մասին, ի՞նչ կարիք կա, որ էլի ինչ-որ մեկը ձեր մասին լավ մտածի: 

6. Արա, ինչ ուզում ես եւ թույլտվություն մի հարցրու: Հանկարծ կմերժեն: 

7. Սիրելու եւ միայնությանը լավ դիմանալու կարողությունը հոգեւոր հասունության ցուցանիշ է: Մենք ամենալավն անում ենք միայնության մեջ: 

8. Ոչ հասուն անձը հաճախ գիտե, բայց չի կարողանում: Հասունը ոչ միայն գիտե, այլեւ կարողանում է: Այդ պատճառով ոչ հասուն անձը քննադատում է, իսկ հասունն անում է: 

9. Ես չգիտեմ, թե որն է հաջողության ուղին: Բայց ես գիտեմ, թե որն է անհաջողության ուղին` բոլորին դուր գալու ցանկությունը: 

10. Չկա տղամարդկային կամ կանացի տրամաբանություն, կա գրագետ մտածելու կարողություն կամ անկարողություն: 

11. Ուզո՞ւմ ես ճանաչել քո գլխավոր թշնամուն: Նայիր հայելուն: Հաղթիր նրան, մյուսները կփախչեն:

12. Հաջողության հասիր, վիրավորանքները կանցնեն:

13. Բարեկամների հետ շփվելը հաճելի է, իսկ թշնամիների հետ` օգտակար: 

14. Հարաբերությունները խզելու եւ աշխատանքից ազատվելու մի հարգելի պատճառ կա. ստեղծված իրավիճակում անձնական աճի անհնարինությունը: 

15. Միայն ուրախությունդ կիսիր եւ բարեկամների, եւ թշնամիների հետ: Բարեկամը կուրախանա, թշնամին կվշտանա: 

Աղբյուրը` Klubber



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (20.05.16) | Հեղինակ: NEWS.am STYLE W
Դիտումներ: 7358 | Տեգեր: Հոգեբանական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...