RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Օգտակար և հաճելի » Ամենաընթերցվող նյութերից

14 տարվա անպտղությունից հետո զույգն աղջիկ է ունեցել
 


 


   Շենգավիթ» ԲԿ

40-ամյա Նելլի Մկրտչյանի ընտանիքում իրական հրաշք է տեղի ունեցել: 14 տարվա սպասումներից հետո ծնվել է գեղեցկուհի Լուսին՝ 2900 գրամ քաշով և 48 սմ հասակով, այս մասին տեղեկանում ենք «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից:

     «Երկար տարիներ տարբեր կլինիկաներում բուժվելուց հետո հույսը կորցրած Նելլին դիմել էր «Շենգավիթ» ԲԿ֊ի «Մարդու վերարտադրողական առողջության կենտրոն», որտեղ էլ լիարժեք բուժման փուլն անցնելուց հետո, արտամարմնային բեղմնավորման արդյունքում, գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական օգնությամբ գրանցվել էր երկար սպասված հղիությունը:
     Հղիության ընթացքը և կեսարյան հատումն իրականացրել էր «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուբեն Թևոսյանը:
     «Շնորհակալ եմ բոլորին, ընդունարանից մինչև ծնարան այն ջերմ ու մարդկային վերաբերմունքի համար, որ ստացել եմ այստեղ: Շնորհակալ եմ իմ բժշկուհուն և բժշկին, որ այս պահին վայելում եմ լիարժեք երջանկությունս: Այն ինչ տարիներ շարունակ չկարողացան անել այլ հիվանդանոցներում, այստեղ ի շնորհիվ Մարգարիտա Մնացականովնայի հաջողվեց: Չեմ կարող նկարագրել երջանկությունս ու շնորհակալությունս, այն անսպառ է մինչև կյանքիս վերջ․․․»,- ահա սրանք էին երջանկությունից հուզված Նելլիի սրտի խոսքերը»,- հայտնում է ԲԿ-ն:


14 տարվա անպտղությունից հետո զույգն աղջիկ է ունեցել



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Ամենաընթերցվող նյութերից | Ավելացրեց: erkusov.com (19.02.18) | Հեղինակ: Շենգավիթ» ԲԿ
Դիտումներ: 575 | Տեգեր: ունեցել, հետո, անպտղությունից, զույգն, աղջիկ, տարվա, 14 | - Վարկանիշ -: 4.0/1

_blanktext/javascript> |